Ֆրանսիական Space խումբը Ֆիլիպ Կիրկորովին մեղադրել է գրագողության համար

17:23 • 01.11.16

Ֆրանսիական Space խումբը և դրա առաջատար Դիդյե Մարուանին ՌԴ երգիչ Ֆիլիպ Կիրկորովին մեղադրել են գրագողության համար, հայտնում է ТАСС-ը:


Space խումբը և Մարուանին դիմել են Մոսկվայի քաղաքային դատարան՝ հեղինակային իրավունքի պաշտպանության հայցով՝ կապված «Жестокая любовь» երգում գրագողության փաստի հետ: Նշվում է, որ դա «Symphonic space dream» երգի վերամշակումն է:


«Բացի Կիրկորովից՝ հայցով պատասխանող կողմ են նշված երգի հեղինակ Օլեգ Պոպկովը, «Ֆիլիպ Կիրկորով փրոդաքշն» ընկերությունը, Sony Music Entertainment-ը, Rones ընկերությունների խումբը,  ինչպես նաև Ռուսաստանի պետական հեռուստառադիոհեռարձակող ընկերությունը»,- հայտարարել է իրավաբան Իգոր Տրունովը, որը ներկայացնում է հայցվորի շահերը:


Դատարանին խնդրում են արգելել Կիրկորովին կատարել «Жестокая любовь» երգը: Բացի այդ, Մարուանին պահանջում է իրեն փոխհատուցել հեղինակային իրավունքների խախտման և բարոյական վնասը՝ պահանջելով 75,34 միլիոն ռուբլի:

 

 

 

 

 

Ֆրանսիական Space խումբը Ֆիլիպ Կիրկորովին մեղադրել է գրագողության համար