Disney-ը երաժշտական ֆիլմ կնկարահանի Սպիտակաձյունիկի մասին
14:21 • 01.11.16
Ամերիկյան Disney ստուդիան լիամետրաժ երաժշտական ֆիլմ կնկարահանի Սպիտակաձյունիկի մասին, հաղորդում է CNN-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ֆիլմի սցենարիստ է նշանակվել Էրին Կրեսիդա Ուիլսոնը, իսկ նոր երգերը կհեղինակեն Բենջ Պասեկն ու Ջասթին Փոլը:
Նշվում է, որ Disney-ը «Սպիտակաձյունիկը և 7 թզուկները» դասական անիմացիոն կինոնկարը թողարկել է 1937 թվականին:
Placeholder










