Աշնան խայտաբղետ գույները հեքիաթային տեսք են հաղորդել Վրոցլավի ազգային թանգարանի շենքին

11:54 • 02.11.16

Աշունը տարվա այն եղանակն է, որն իր հետ բերում է ոչ միայն թախծոտ տրամադրություն, այլև խայտաբղետ գույների մի ամբողջ ներկապնակ ու դրանցով «ներկում» շուրջբոլորը:


Համաձայնեք, որ կարմիրի, կանաչի ու դեղինի ամենատարբեր երանգներով ներկված տերևներն ի զորու են բարձրացնել տրամադրությունն ու ռոմանտիզմի ելևէջներ հաղորդել նույնիսկ ամենամռայլ օրվան:


Ստորև boredpanda.com կայքը ներկայացրել է աշնան խայտաբղետ բնութագրին համապատասխան լուսանկար, որն արվել է Լեհաստանում ու ներկայացնում է Վրոցլավի ազգային թանգարանի շենքը:


Լուսանկարի հեղինակ Աննա Կովալովը ֆիքսել է բացառիկ կադր, որում ցուցադրել է, թե ինչպես է գույնզգույն տերևներից կազմված ընդարձակ «ծածկոցն» իր տակն առել շինության մեծ մասը:

 

national-museum-autumn-anna-kowalow-wroclaw-poland-1a

Աշնան խայտաբղետ գույները հեքիաթային տեսք են հաղորդել Վրոցլավի ազգային թանգարանի շենքին