Երիտասարդ Էլիզաբեթ II թագուհու մասին պատմող սերիալը մեծ արձագանք է գտել հեռուստադիտողների շրջանում

23:49 • 02.11.16

Netflix վիդեոծառայության նկարահանած «Թագը» սերիալը, որը նվիրված է Էլիզաբեթ II թագուհու երիտասարդ տարիներին, արժանացել է հեռուստադիտողների հիացական կարծիքներին և դրական արձագանքին:

BBC-ի փոխանցմամբ` գլխավոր դերը ֆիլմում մարմնավորել է դերասանուհի Քլեր Ֆոյը: Արքայազն Ֆիլիպի դերում հանդես է եկել Մեթ Սմիթը, իսկ վարչապետ Ուինսթոն Չերչիլի դերում նկարահանվել է Ջոն Լիթգոուն:

The Hollywood Reporter-ի հաղորդմամբ` «Թագը» պետք է դառնա մրցապայքարի հիմնական խաղացողներից մեկը դերասանական աշխատանքի և տեխնիկական անվանակարգերում ներկայացվելու համար

Բարձր գնահատական է տվել նաև Vanity Fair ամսագիրը` այն անվանելով «դրամա տոհմային ընտանիքի մասին` ներկայացված շքեղ մակարդակով»:

 

 

 

Երիտասարդ Էլիզաբեթ II թագուհու մասին պատմող սերիալը մեծ արձագանք է գտել հեռուստադիտողների շրջանում