Rammstein-ի մենակատարը կժամանի Մոսկվա և կներկայացնի իր բանաստեղծական ժողովածուն

13:21 • 02.11.16

Նոյեմբերի 18-ին գերմանական Rammstein ռոք խմբի մենակատար Թիլ Լինդեմանը Մոսկվայում կներկայացնի իր «Խաղաղ գիշերներում. քնարերգություն» բանաստեղծական ժողովածուն, հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով  Эксмо հրատարակչատան մամուլի ծառայությանը:


Նշվում է, որ ժողովածուն կազմված է Լինդեմանի չհրապարակված բանաստեղծություններից և նկարազարդված է նրա ընկեր, նկարիչ Մաթիաս Մաթիսի կողմից: Գիրքը հրատարակվել է գերմաներեն և ռուսերեն` 18+ պիտակով:


«Համաշխարհային աստղն առաջին անգամ ժամանում է Ռուսաստան որպես բանաստեղծ` իր «Խաղաղ գիշերներում. քնարերգություն» գիրքն անձամբ ներկայացնելու նպատակով: Միայն նոյեմբերի 18-ին Թիլ Լինդեմանը կհանդիպի իր երկրպագուների հետ և կստորագրի իր բանաստեղծությունների երկլեզու հատորը»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:


Թիլ Լինդեմանը սիրված Rammstein խմբի մենակատարն ու երգերի տեքստերի հեղինակն է:

 

Rammstein-ի մենակատարը կժամանի Մոսկվա և կներկայացնի իր բանաստեղծական ժողովածուն