Լեդի Գագան և Բրունո Մարսը ելույթ կունենան Victoria's Secret շոուի ժամանակ

14:29 • 02.11.16

Լեդի Գագան, Բրունո Մարսն ու The Weeknd-ը ելույթ կունենան Victoria's Secret շոուի ժամանակ, հաղորդում է The Hollywood Reporter-ը:


Նշվում է, որ ցուցադրությունը կանցկացվի նոյեմբերի 30-ին Փարիզում:


Միջոցառմանը կներկայանան այնպիսի մոդելներ, ինչպիսիք են Ադրիանա Լիման, Ալեսանդրա Ամբրոսիոն, Լիլի Օլդրիջը: Հաղորդվում է նաև, որ շոուին կմասնակցի նաև Իրինա Շեյքը։ Իսկ թանկարժեք կրծկալը կկրի Ժասմին Տուկսը։

Լեդի Գագան և Բրունո Մարսը ելույթ կունենան Victoria's Secret շոուի ժամանակ