Թողարկվել է «Երեք Իքս. Համաշխարհային տիրապետություն» մարտաֆիլմի նոր թրեյլերը (տեսանյութ)
Ամերիկյան Paramount Pictures ընկերությունը հրապարակել է «Երեք Իքս. Համաշխարհային տիրապետություն» մարտաֆիլմի նոր թրեյլերը, որում որպես գլխավոր դերակատար հանդես է եկել դերասան Վին Դիզելը:
Gazeta.ru-ն գրում է, որ ռեժիսոր Դի Ջեյ Կարուզոյի նոր ֆիլմը հայտնի ֆիլմաշարի երրորդ մասն է: Դիզելից բացի՝ նոր ֆիլմում նկարահանվել են Սեմյուել Լ. Ջեքսոնը, Նինա Դոբրևը, Թոնի Քոլեթը և Ռորի Մաքքանը:
Նշվում է, որ ֆիլմը կթողարկվի 2017 թվականի հունվարի 20-ին: Սյուժեի համաձայն` գլխավոր հերոսը ստիպված է գործին վերադառնալ և նոր առաջադրանք կատարել:
Ֆիլմը «Երեք իքս» (2002) մարտաֆիլմի շարունակությունն է: 2005 թվականին թողարկվել է «Երեք իքս-2. Նոր մակարդակ» ֆիլմը` առանց Վին Դիզելի մասնակցության:










