Նարինե Աբգարյանն արժանացել է ռուսական «Յասնայա պոլյանա» գրական մրցանակին (տեսանյութ)
Մոսկվայաբնակ հայ գրող Նարինե Աբգարյանն արժանացել է ռուսական «Յասնայա պոլյանա» գրական մրցանակին. պրոֆեսիոնալ ժյուրին նրա «Երկնքից ընկավ երեք խնձոր» վեպը ճանաչել է լավագույնը «21-րդ դար» անվանակարգում:
Ինչպես նշում է rusarminfo.ru-ն, Նարինե Աբգարյանը նաև ստացել է 2 միլիոն ռուբլու չափով պարգևատրում և ուղևորություն դեպի Հրվ. Կորեա:
«Երկնքից ընկավ երեք խնձոր» վեպը պատմում է լեռներում գտնվող փոքրիկ հայկական գյուղի և դրա բնակիչների մասին:
Նշվում է, որ «Յասնայա պոլյանա» գրական մրցանակը հիմնվել է 2003 թվականին` Լև Տոլստոյի թանգարանի կողմից: Մրցանակը շնորհվում է այն գրողներին, որոնց ստեղծագործություններն իրենց մեջ կրում են ռուս դասական գրականության մարդասիրական և բարոյական իդեալները:










