Թողարկվել է «Փառքի ճանապարհ» մուլտֆիլմի երկրորդ թրեյլերը (տեսանյութ)
Համացանցում է հայտնվել «Փառքի ճանապարհ» (Sing) ամերիկյան 3D համակարգչային անիմացիոն մյուզիքլի երկրորդ պաշտոնական թրեյլերը, հաղորդում է Lenta.ru-ն:
Նշվում է, որ մուլտֆիլմը պատմում է Բասթեր անունով կոալայի մասին, որն իր թատրոնը փրկելու նպատակով երգիչների շոու է ստեղծել:
Աղբյուրը մանրամասնում է, որ ֆիլմի ռեժիսորը Գարթ Ջենինգսն է, իսկ գլխավոր հերոսներին հնչյունավորել են Մեթյու ՄքՔոնահին և Սքարլեթ Յոհանսոնը:










