Մերիլ Սթրիփը «Ոսկե Գլոբուս»-ի շրջանակում հատուկ մրցանակ կստանա
Ամերիկացի դերասանուհի և «Ոսկե Գլոբուս» մրցանակի բազմակի դափնեկիր Մերիլ Սթրիփը Սեսիլ Բ. Դե Միլլի անվան հատուկ մրցանակ կստանա «Ոսկե Գլոբուս»-ի շրջանակում:
Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիան հայտնել է, որ Սթրիփը հեղինակավոր մրցանակը կստանա «զվարճանքների աշխարհում ունեցած նշանակալի ավանդի համար»:
Associated Press-ը հաղորդում է, որ «Ոսկե Գլոբուս» 74-րդ ամենամյա մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա 2017 թվականի հունվարի 8-ին, իսկ թեկնածուները հայտնի կդառնան դեկտեմբերի 12-ին:










