Քվենտին Տարանտինոն հաստատել է, որ կնկարահանի ևս 2 ֆիլմ ու թոշակի կանցնի
Հոլիվուդյան հայտնի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն Սան Դիեգոյում կայացած միջոցառման ժամանակ ասել է, որ 10-րդ ֆիլմը նկարահանելուց հետո թոշակի կանցնի:
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, 10-րդ ֆիլմին հասնելու համար 53-ամյա Տարանտինոն պետք է նկարահանի ևս 2-ը, ինչից հետո, իր իսկ պնդմամբ, այլևս չի զբաղվի այդ գործով:
Նշենք, որ Տարանտինոյին համաշխարհային ճանաչում է բերել «Քրեական ընթերցվածք» ֆիլմը, որը նրան արժանացրեց Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենի», ինչպես նաև «Օսկար» և «Ոսկե Գլոբուս» մրցանակներին։
Նրա լավագույն աշխատանքներից են «Կատաղած շները», «Ջեքի Բրաուն», «Սպանել Բիլին», «Մահվան ապացույց», «Անփառունակ սրիկաները» և «Ջանգո ազատագրվածը» ֆիլմերը։ Ի դեպ, վերջին ֆիլմի սցենարի համար նույնպես արժանացել է «Օսկար» և «Ոսկե Գլոբուս» մրցանակների։










