Ամերիկացի երաժիշտները փախստականներին աջակցող տեսահոլովակ են նկարահանել (տեսանյութ)
Ամերիկացի երաժիշտներն ու դերասանները փախստականներին աջակցող We Are Not Afraid («Մենք չենք վախենում») անվանումով համատեղ տեսահոլովակ են նկարահանել, որում աստղերը «Մենք չենք վախենում» գրությամբ ցուցանակ են պահում` նիգերիացի երգիչ Մայեկ Ֆեշեկի համանուն երգի ներքո:
Rolling Stone-ը գրում է, որ տվյալ տեսահոլովակի նպատակը փախստականների և կրոնական ու քաղաքական ճնշումներից տուժած մարդկանց համար միջոցներ հավաքելն է: Ստացված ամբողջ գումարը կփոխանցվի Human Rights Watch և International Rescue Committee կազմակերպություններին:
Նշվում է, որ տեսահոլովակի նկարահանումներին մասնակցել է ավելի քան 175 ռոք երաժիշտ, այդ թվում` Քիտ Ռիչարդսը, Բրյուս Սփրինգսթինը, Ռինգո Սթարը, Փիթեր Գեբրիելը, Սթինգը և Իգի Փոփը: Տեսահոլովակում նաև հայտնվում են դերասան Ռոբերտ դե Նիրոն, նկարչուհի Յոկո Օնոն, երաժիշտ Բադի Գայը և Pussy Riot փանկ խումբը: Տեսահոլովակի ռեժիսորը Քևին Գոդլին է:










