Բեյոնսեն և Ջեյ Զին համերգ են տվել հաջակցություն Քլինթոնի (լուսանկարներ, տեսանյութ)
Երգչուհի Բեյոնսեն և ռեփեր Ջեյ Զին Քլիվլենդում համերգ են տվել հաջակցություն ԱՄՆ նախագահական մրցապայքարի դեմոկրատ մասնակից Հիլարի Քլինթոնի:
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, համերգի նպատակն էր երիտասարդության շրջանում մեծացնել Քլինթոնի թեկնածության հանդեպ հետաքրքրությունը:
Պարբերականը մանրամասնում է, որ համերգի ժամանակ աստղային ամուսինները բեմ են հրավիրել նաև նախկին պետքարտուղարին՝ հայտարարելով, որ աջակցում են նրան:
«Ես շնորհակալ եմ Բեյոնսեին, որ նա ցույց է տալիս աշխարհին, որ մենք ուժեղ ենք, երբ աջակցում ենք միմյանց: Շնորհակալ եմ նաև Ջեյ Զիին, որ նա իր տեքստերում բարձրաձայնում է մեր առջև ծառացած այնպիսի լուրջ խնդիրների մասին, ինչպիսին են ռասիզմը, անհավասարությունն ու դաժանությունը»,-համերգից հետո ասել է Քլինթոնը:
Մինչդեռ նրա մրցակից Դոնալդ Թրամփը քննադատել է Քլինթոնին իր վարկանիշի բարձրացման նպատակով աստղերի հետ համագործակցելու համար՝ կատակելով, որ միայն այդպես նա կկարողանա մեծ ամբոխներ հավաքել:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կայանալու են նոյեմբերի 8-ին: Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են հանրապետական Դոնալդ Թրամփն ու դեմոկրատ Հիլարի Քլինթոնը:

















