Լեդի Գագան հեռուստասերիալում կմարմնավորի Դոնաթելա Վերսաչեին

14:04 • 05.11.16

Ամերիկյան հայտնի երգչուհի Լեդի Գագան, որը բավական մտերիմ հարաբերությունների մեջ է դիզայներ Դոնաթելա Վերսաչեի հետ, պատրաստվում է հեռուստասերիալում մարմնավորել նրան:


Ինչպես նշում է The Daily Mail-ը, էպատաժային շիկահերը կնկարահանվի «Հանցագործությունների ամերիկյան պատմություն» (American Crime Story) հեռուստանախագծի 3-րդ եթերաշրջանում, որը պատմելու է Versace նորաձևության տան հիմնադիր Ջանի Վերսաչեի սպանության մասին:


Աղբյուրը մանրամասնում է, որ Լեդի Գագայի և Դոնաթելա Վերսաչեի արտաքին նմանության վերաբերյալ պնդումները միշտ էլ ակտիվորեն շրջանառվել են ԶԼՄ-ների կողմից:


Հիշեցնենք, որ Ջանի Վերսաչեն սպանվել է 1997թ.՝ Մայամիում գտնվող իր տան մոտ: Մարդասպանն Էնդրյու  Կյունենենն էր, որը դրանից 8 օր անց ինքնասպան է եղել:

 

Լեդի Գագան հեռուստասերիալում կմարմնավորի Դոնաթելա Վերսաչեին