Հնագետները բրոնզեդարյա քաղաք են հայտնաբերել ԻՊ-ի բազաներից 45 կմ հեռավորությամբ

23:23 • 06.11.16

Գերմանայի Տյուբինգենի համալսարանի հնագետներն Իրաքի հյուսիսում բրոնզեդարյան խոշորագույն քաղաքի հետքեր են հայտնաբերել: Gazeta.ru-ի հաղորդմամբ` այս մասին ասվում է համալսարանի կայքում:

Պեղումներն իրականացվել են օգոստոս-հոկտեմբեր ամիսներին Իրաքյան Քուրդիստանի Դահուկ քաղաքի մոտակայքում` Մոսուլից ընդամենը 60 կմ և «Իսլամական պետություն» խմբավորման բազաներից 45 կմ հեռավորությամբ:

Պարզվել է, որ քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա. 3000 թվականներին և գոյություն է ունեցել ավելի քան 1200 տարի: Բացի այդ, պեղումների ժամանակ հայտնաբերվել են մարդկության պատմության առաջին կայսրությունը համարվող Աքքադական կայսրության վերջին դարաշրջանի մնացորդները:

Հնագիտական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են նաև մ.թ.ա. 1300 թվականին կառուցված կավե գրասալիկների մասնիկներ, ինչը վկայում է այդ վայրերում շումերաաքքադական առասպելաբանության մեջ կայծակի և անձրևի աստծո` Ադադի վանքի գոյության մասին:

 


Հնագետները բրոնզեդարյա քաղաք են հայտնաբերել ԻՊ-ի բազաներից 45 կմ հեռավորությամբ