Բացառիկ արտ-նախագիծ՝ վերացման վտանգի տակ գտնվող ամազոնյան անտառներում (լուսանկարներ)
Լուսանկարիչ, արվեստագետ և ակտիվիստ Ֆելիպե Էչառուն իրականացրել է բացառիկ արտ- նախագիծ, որը ստացել է Street Art 2.0 անվանումն ու նպատակ է հետապնդում բարձրացնել մարդկանց իրազեկվածությունը վերացման վտանգի տակ գտնվող ամազոնյան անտառների վերաբերյալ:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, տղամարդը գիշերվա խավարի մեջ հատուկ պրոյեկտորի միջոցով սաղարթախիտ ծառերի վրա ցուցադրել է Սուրուի ցեղախմբի (Surui) անդամներից մի քանիսի դեմքերը:
Բրիտանական պարբերականը նկատում է, որ Սուրուի ցեղն ապրում է Ամազոնի ջունգլիների այն հատվածում, որտեղ իրականացվում են զանգվածային անտառահատումներ:
Հայտնի է, որ նախագծի միջոցով հեղինակը ցանկացել է ևս մեկ անգամ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այս հույժ կարևոր խնդրին՝ կոչ անելով անհապաղ գործի անցնել ու փրկել բնությունը:
«Հիշեք՝ ամեն անգամ, երբ դուք այստեղ ծառ եք կտրում, դուք սպանում եք մի մարդու»,-ասել է արտ նախագծի հեղինակը:



















