MTV Europe Music Awards-ի ժամանակ Ջասթին Բիբերն արժանացել է 3 մրցանակի
Լուսանկարն արվել է նախորդ տարի՝ MTV Europe Music Awards մրցանակաբաշխության ժամանակ
Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը Ռոտերդամում կայացած MTV Europe Music Awards-2016 երաժշտական մրցանակաբաշխության շրջանակում արժանացել է 3 մրցանակի, հայտնում է ap.org կայքը:
Աղբյուրը մանրամասնում է, որ միլիոնավոր դեռահասների կուռքը պարգևատրվել է «Լավագույն երգ» անվանակարգում՝ «Sorry» հիթի համար: Բացի այդ, Բիբերը ճանաչվել է լավագույն կանադացի արտիստ, երգչին ևս մի մրցանակ էլ բաժին է հասել ամենահավատարիմ երկրպագուներն ունենալու համար:
Նշվում է, որ ինքը՝ Բիբերը, միջոցառմանը ներկա չի եղել:
Աղբյուրը հավելում է, որ Բիբերից զատ՝ տարբեր անվանակարգերում հաղթել են Green Day, Twenty One Pilots, Coldplay խմբերը, երգչուհի Լեդի Գագան, երգիչ Շոն Մենդեսը, մինչդեռ Բեյոնսեն և Ադելը մնացել են առանց մրցանակի:










