Ժերար Դեպարդիոն նոր ֆիլմում մարմնավորել է Ստալինին (տեսանյութ)
Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդիոն Ֆանի Արդանի նոր ֆիլմում մարմնավորել է Խորհրդային միության նախկին առաջնորդ Իոսիֆ Ստալինին:
Ինչպես նշում է euromag.ru-ն, խոսքը «Ստալինի բազմոցը» ֆիլմի մասին է, որը նկարահանվել է Ժան Դանիել Բալտասի համանուն վեպի հիման վրա: Ֆիլմում ներկայացված է, թե ինչպես է «Ժողովուրդների հայրն» ահաբեկում սիրուհուն՝ Լիդիային, և իր հուշարձանը ստեղծող երիտասարդ նկարչին:
«Ես շատ էի ուզում պատմել բացարձակ իշխանության պատմության մասին ու ցանկանում էի, որ այդ դերը համապատասխաներ Ժերարին»,- խոստովանել է Ֆանի Արդանը:
Մինչդեռ իտալական Figaro շաբաթաթերթը ենթադրում է, որ այս դերով Դեպարդիոն հերթական անգամ ի ցույց է դնում իր ընդգծված վերաբերմունքը Ռուսաստանի և անձնապես նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պուտինը Դեպարդիոյին ՌԴ քաղաքացիություն է շնորհել:










