Պեսկովը մտադիր է մասնակցել «Վարպետը և Մարգարիտան» վեպի առցանց ընթերցումներին

23:57 • 07.11.16

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մտադիր է նոյեմբերի 11-ին և 12-ին մասնակցել «Վարպետը և Մարգարիտան» վեպի թատերականացված առցանց ընթերցումներին, հաղորդում է ТАСС-ը:

«Ինձ դուր է գալիս այս նախագիծը, և վեպը բոլորս սիրում ենք մանկությունից»,- ասել է Պեսկովը:

Նշվում է, որ Պեսկովից բացի ընթերցումներին կմասնակցեն նաև դերասանուհի Ալիսա Գրեբենշչիկովան, երգչուհի Դիանա Արբենինան, հեռուստահաղորդավար Վիկտոր Գուսևը և այլք:

Պեսկովը մտադիր է մասնակցել «Վարպետը և Մարգարիտան» վեպի առցանց ընթերցումներին