Ռուս փոփ աստղերը «ծերացել են» Руки вверх! խմբի նոր տեսահոլովակում (տեսանյութ)
Ռուսական Руки вверх! խումբը YouTube-ի իր ալիքում հրապարակել է Когда мы были молодыми («Երբ երիտասարդ էինք») երգի տեսահոլովակը:
Lenta.ru-ն գրում է, որ տեսահոլովակում նկարահանվել է Иванушки International խմբի անդամ Անդրեյ Գրիգորև-Ապոլոնովը, Дискотекa Авария խմբի անդամ Ալեքսեյ Ռիժովը, ինչպես նաև Чай вдвоем խմբի նախկին անդամ Ստաս Կոստյուշկինը, DJ Грув-ը և երգիչ Շուրան:
Նշվում է, որ տեսահոլովակի համար «ծերացած» աստղերը երեկույթ են կազմակերպել ծերանոցում:










