Ջոլին ու Փիթը պայմանավորվել են երեխաների խնամակալության հարցի շուրջ

11:21 • 08.11.16

Հոլիվուդյան դերասաններ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը համաձայնության են եկել իրենց վեց երեխաների բնակության վայրի վերաբերյալ, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով Ջոլիի ներկայացուցիչներին:


Պայմանավորվածությունների համաձայն՝ երեխաներն ապրելու են Ջոլիի հետ, իսկ Փիթը կարողանալու է այցելել նրանց: Նախկին ամուսինների երեխաները 8-ից 15 տարեկան են:


Սեպտեմբերի վերջին հայտնի էր դարձել, որ Անջելինա Ջոլին ապահարզանի դիմում է ներկայացրել: Նա նաև խնդրել էր դատարանից, որ վեց երեխաներն իր հետ ապրեն:

Ջոլին ու Փիթը պայմանավորվել են երեխաների խնամակալության հարցի շուրջ