ՄԻՊ-ը հետևում է Վ. Շիրխանյանի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական հետազոտությունների ընթացքին և կտա գնահատական
Վահան Շիրխանյանի առողջական վիճակի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն անընդհատ կապ մեջ է ՀՀ արդարադատության նախարարության հետ:
Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։
«Տեղյակ ենք, որ նախատեսված է իրականացնել ևս մի քանի բժշկական հետազոտություն, որոնց ընթացքին և մանրամասներին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հետևում է, ու դրանց կապակցությամբ կտրվի համապատասխան գնահատական»,-ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ այսօր Արդարադատության նախարարությունից հայտնել էին, որ հաշվի առնելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վահան Շիրխանյանի առողջական վիճակի վերաբերյալ մտահոգությունները՝ հրավիրվել է բժշկական կոնսիլիում. Վահան Շիրխանյանը ստացիոնար բուժման կարիք չունի։










