Դակոտա Ջոնսոնը, Ջեյիմի Դորնանը, Քիմ Բեյսինգերը «Մոխրագույնի 50 ավելի մուգ երանգները» ֆիլմի նոր թրեյլերում (տեսանյութ)

02:45 • 08.12.16

Համացանցում հայտնվել է «Մոխրագույնի 50 ավելի մուգ երանգները» էրոտիկ բլոքբաստերի նոր թրեյլերը: Դակոտա Ջոնսոնն ու Ջեյիմի Դորնանը կրկին հանդիսատեսի առաջ ներկայացել են Անաստեյշա Սթիլի և Քրիստիան Գրեյի կերպարներով:

Թրեյլերում նախկին սիրեցյալները ռեստորանում են, որտեղ Քրիստիանը հրավիրել էր Անաստեյշային բաժանումից հետո: Կադրեր կան նաև Սիրահարների օրվանից, դիմակահանդեսից և այլ դրվագներից:

Սյուժետային շարքի շարունակությունը ստիպում է Դակոտա Ջոնսոնի հերոսուհուն հանդիպել Գրեյի կյանքի գլխավոր կանանցից մեկին, ով եղել է նրա կողքին մինչ իրենց հանդիպումը: Անաստեյշան ստիպված է լինելու դիմակայել Գրեյի նախկին կանանց նախանձին և խանդին:

 

Դակոտա Ջոնսոնը, Ջեյիմի Դորնանը, Քիմ Բեյսինգերը «Մոխրագույնի 50 ավելի մուգ երանգները» ֆիլմի նոր թրեյլերում (տեսանյութ)