Մահացել է King Crimson և Emerson, Lake and Palmer խմբերի անդամ Գրեգ Լեյքը

19:06 • 08.12.16

69 տարեկան հասակում մահացել է բրիտանացի երաժիշտ, կիթառահար, վոկալիստ, երգահան և պրոդյուսեր Գրեգ Լեյքը, հաղորդում է BBC-ն: Երաժիշտը հայտնի է եղել որպես King Crimson և Emerson, Lake and Palmer խմբերի անդամ:

«Երեկ` դեկտեմբերի 7-ին, կորցրեցի իմ լավագույն ընկերոջը՝ քաղցկեղի հետ երկար և համառ պայքարից հետո», - գրել է երաժշտի մենեջեր Սթյուարթ Յանգը Facebook-ում:

«Գրեգ Լեյքն ընդմիշտ կմնա իմ սրտում, ինչպես միշտ եղել է: Նրա ընտանիքը շնորհակալ կլինի վշտի ժամանակ գաղտնիության համար», - ավելացրել է նա:

Մահացել է King Crimson և Emerson, Lake and Palmer խմբերի անդամ Գրեգ Լեյքը