Այսօր Ջիմ Մորիսոնը կդառնար 73 տարեկան. ռոք երգչի կյանքը` ֆոտոշարքով (լուսանկարներ)

13:21 • 08.12.16

Այսօր ամերիկացի երգիչ, պոետ, հանրահայտ The Doors ռոք խմբի մենակատար Ջիմ Մորիսոնը կդառնար 73 տարեկան:


Նա ծնվել է 1943 թվականի դեկտեմբերի 8-ին ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Մելբուրն քաղաքում։

«Ես Մողեսների արքան եմ: Ես կարող եմ անել ամեն ինչ»,- ասել է Մորիսոնը Not To Touch The Earth երգում` ենթադրաբար նկատի ունենալով, որ մողեսներն ամենակարող են, քանի որ կարող են փոխել իրենց կաշին, ինչպես ինքը փոխում էր իր կաշվե տաբատները:

Մորիսոնը, որը համարվում էր ռոք երաժշտության ամենախարիզմատիկ կերպարներից մեկը, ներառվել է Rolling Stone ամսագրի` բոլոր ժամանակների 100 մեծագույն երգիչների ցանկում: Նրա ամենահայտնի ստեղծագործություններից են Roadhouse Blues, Light My Fire, People Are Strange, L.A. Woman, The End,  Peace Frog, The Crystal Ship,  Break On Through To the Other Side և այլ երգեր։

1968 թվականին լուսանկարիչ Յել Ջոելը LIFE ամսագրի համար արել է Ջիմ Մորիսոնի լուսանկարները, որոնք լայն տարածում են գտել ռոք երաժշտության և մասնավորապես` The Doors խմբի երկրպագուների շրջանում:

Մորիսոնը մահացել է 1971 թվականի հուլիսի 3-ին Փարիզում, ենթադրաբար` սրտի կաթվածից, սակայն նրա մահվան պատճառի վերաբերյալ տարբեր վարկածներ կան:

Ստորև ներկայացնում ենք Մորիսոնի կյանքը ներկայացնող` Ջոելի և այլ լուսանկարիչների աշխատանքները, որոնք հրապարակվել են Bigpicture կայքում.

 

 

 

Ջիմ Մորիսոնն իր ընկերուհի Պամելա Կուրսոնի հետ