Թուրքիայի Նիղդե քաղաքում գտնվող հայկական եկեղեցու շենքը կշահագործվի որպես մանկական գրադարան (լուսանկարներ)

13:47 • 08.12.16

Թուրքիայի Նիղդե քաղաքում գտնվող հայկական եկեղեցու շենքի վերակառուցման աշխատանքներն ավարտված են, գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը: 


Նույնանուն նահանգի սեփականության հարցերով վարչությանը պատկանող եկեղեցու շենքի վերաբերյալ կայացված որոշման համաձայն՝ այն այսուհետ կշահագործվի որպես մանկական գրադարան:

Նիղդեի եկեղեցու վերակառուցումը սկսվել էր դեռևս 2011թ.-ին:


Նշենք, որ դեռևս 2011թ.-ի մարտին Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունայն այցելել էր Նիղդեի հայկական եկեղեցի: Թուրք նախարարը կարևորել էր պատմական հուշարձանի վերականգնումը՝  զբոսաշրջիկների այցելությունների ավելացման համատեքստում։



Ermeni Kilisesi Resterasyonu

Ermeni Kilisesi Resterasyonu

Ermeni Kilisesi Resterasyonu

Ermeni Kilisesi Resterasyonu

Ermeni Kilisesi Resterasyonu