Forbes-ի վարկածով Հոլիվուդի գերագնահատված դերասանները՝ ֆոտոշարքով

12:49 • 08.12.16

Ամերիկյան հեղինակավոր Forbes հանդեսը երեկ հրապարակել էր 2016թ. Հոլիվուդի գերագնահատված դերասանների ցանկը, որը գլխավորել է Ջոնի Դեփը:


Ինչպես նշում է gazeta.ru-ն, Դեփն արդեն 2-րդ անգամ է գլխավորել Հոլիվուդի չափից շատ վճարվող դերասանների վարկանշային աղյուսակը:


Աղբյուրը մանրամասնում է, որ վերջին 3 ֆիլմի համար Դեփն իրեն վճարված յուրաքանչյուր 1 դոլարի դիմաց կինոստուդիաներին բերել է 2.8 դոլարի եկամուտ, որն ամենացածր ցուցանիշն է՝ այլ հայտնիների համեմատ:


Հայտնի է, որ 53-ամյա Դեփին հաջորդում են Ուիլ Սմիթը, Չենինգ Տատումը և այլ հոլիվուդյան աստղեր:


Ստորև ուշագրավ ֆոտոշարքով առաջարկում ենք ծանոթանալ չափից ավելի վճարվող դերասանների լավագույն տասնյակին.

 

 Ջոնի Դեփ, 2.8 դոլար՝ վճարված յուրաքանչյուր 1 դոլարի դիմաց

 

 

 Ուիլ Սմիթ, 5 դոլար՝ վճարված յուրաքանչյուր 1 դոլարի դիմաց

 

 

Չենինգ Տատում, 6 դոլար՝ վճարված յուրաքանչյուր 1 դոլարի դիմաց

 

 

Ուիլ Ֆերել, 6.5 դոլար՝ վճարված յուրաքանչյուր 1 դոլարի դիմաց

 

 

Ջորջ Քլունի, 6.7 դոլար՝ վճարված յուրաքանչյուր 1 դոլարի դիմաց

 

 

 

Ադամ Սենդլեր, 7.6 դոլար՝ վճարված յուրաքանչյուր 1 դոլարի դիմաց

 

 

Մարկ Ուոլբերգ, 9.2 դոլար՝ վճարված յուրաքանչյուր 1 դոլարի դիմաց

 

 

Լեոնարդո Դի Կապրիո, 9.9 դոլար՝ վճարված յուրաքանչյուր 1 դոլարի դիմաց

 

 

Ջուլիա Ռոբերթս, 10.8 դոլար՝ վճարված յուրաքանչյուր 1 դոլարի դիմաց

 

 

Բրեդլի Կուպեր, 12.1 դոլար՝ վճարված յուրաքանչյուր 1 դոլարի դիմաց

 

 

Forbes-ի վարկածով Հոլիվուդի գերագնահատված դերասանները՝ ֆոտոշարքով