Շվեդիայում Պիկասսոյի աշխատանքը աճուրդում վաճառվել է երկու միլիոն եվրոյով
Հանրահայտ իսպանացի նկարիչ և քանդակագործ Պաբլո Պիկասոյի «Երկնագույն բերետով երիտասարդ աղջկա նկարը» աշխատանքը Շվեդիայում, միջազգային աճուրդում վաճառվել է 21,4 մլն շվեդական կրոնով (2,1 մլն եվրո): Այս մասին հաղորդում է Ուպպսալեի աճուրդային տունը, որն իրականացրել է կտավի վաճառքը:
Այն Շվեդիայի համար արտասովոր է դարձել, քանի որ բացի այդ կտավից աճուրդում ներկայացվել է Պիկասսոյի երեք այլ աշխատանք:
Վաճառված կտավները եղել են շվեդ կոլեկցիոներ Բերտիլ Նոյմանի հավաքածուում: «Երկնագույն բերետով երիտասարդ աղջկա նկարը» ամենապահանջվածն է համարվել կոլեկցիոներների շրջանում: Դրա սկզբնական արժեքը 1.2-1.8 մլն եվրո էր: Այն ձեռք է բերվել անանուն օտարերկրացի գնորդը:
Մինչ աճուրդը Պիկասսոյի աշխատանքները ցուցադրվել են ոչ միայն Շվեդիայում, այլև Լոնդոնում, Փարիզում և Նյու-Յորքում:










