Metacritic-ը հրապարակել է տարվա ամենավատ ֆիլմերի ցանկը
Metacritic պորտալի համաձայն՝ ամերիկացի ռեժիսոր Բարի Զոնենֆելդի «Ինը կյանք» ֆիլմը ճանաչվել է 2016 թվականի ամենավատ ֆիլմ: Գնահատման 100 բալանոց համակարգով «Ինը կյանքը» ստացել է ընդամենը 11 բալ:
Business Insider-ի հաղորդմամբ` ռեժիսոր Գարի Մարշալի`18 բալ հավաքած «Անտանելի կանայք» ֆիլմը զբաղեցրել է վարկանիշի երկրորդ տեղը:
Տարվա ամենավատ ֆիլմերի վարկանիշի երրորդ տեղում հայտնվել է Դեն Մազերի «Թեթևաբարո պապիկ» ֆիլմը, որում նկարահանվել են Ռոբերտ դե Նիրոն և Զաք Էֆրոնը` նույնպես 18 բալ արդյունքով:
Նշվում է, որ վարկանիշում ներառվել են նաև Ալեքս Պրոյասի «Եգիպտոսի աստվածները», Ռոլանդ Էմերիխի «Անկախության օր. Վերածնունդ», Ջեյմս Բոբինի «Ալիսան Հայելիների աշխարհում» ֆիլմերը, Մայք Թյորմայերի և Գալեն Տ. Չուի «Սառցե դար. Բախումն անխուսափելի է» մուլտֆիլմը, և այլն:










