Աշխարհահռչակ պոլսահայ ծնծղայագործների արհեստի թուրք շարունակողը

17:34 • 08.12.16

Թուրքիայի Էդիրնե նահանգի Ուզունքյոփրյու շրջանում բնակվող Մուստաֆա Էրն իր 12 հոգանոց խմբով շարունակում է 14 տարի առաջ ստամբուլահայ ծնծղայագործ վարպետից սովորած արհեստը: Մուստաֆան իր թիմի հետ օրական միջինը 25-30 նոր ծնծղա է պատրաստում, որոնցից յուրաքանչյուրը գնահատվում է 25-250 ԱՄՆ դոլար:

Նշենք, որ Թուրքիայում հայ Զիլջյան տոհմի անդամներն են եղել ծնծղայի առաջին վարպետներն ու այդ արհեստը սերնդեսերունդ փոխանցողները:

Թուրքական haber.140journos.com-ի տեղեկացմամբ՝ Էրն իր 12 հոգանոց թիմով ծնծղաներ է պատրաստում, որոնք մեծ պահանջարկ ունեն ողջ աշխարհում: Ամերիկայի և եվրոպական երկրների բազմաթիվ անվանի երաժիշտներ օգտագործում են հենց այստեղ հատուկ պատվերով պատրաստված ծնծղաները:



Ünlü müzik grupları Edirne'nin bateri zillerini kullanıyor

EDİRNE'nin Uzunköprü İlçesi'nde Mustafa Er, atölyesinde bronz, bakır ve kalaydan ürettiği el yapımı bateri zillerini başta Amerika olmak üzere Avrupa ülkelerine ihraç ediyor. Dünyadaki çok sayıda ünlü müzik grubunun ürettikleri zilleri kullandığını belirten Er,

EDİRNE'nin Uzunköprü İlçesi'nde Mustafa Er, atölyesinde bronz, bakır ve kalaydan ürettiği el yapımı bateri zillerini başta Amerika olmak üzere Avrupa ülkelerine ihraç ediyor. Dünyadaki çok sayıda ünlü müzik grubunun ürettikleri zilleri kullandığını belirten Er,

Զիլջյան ընտանիքն այս գործը ստանձնել է դեռևս 15-16-րդ դարերում: 1623 թվականին Ավետիս Զիլջյանը մետաղների որոշակի խառնուրդից ստացել է հատուկ համաձուլվածք՝ ծնծղա պատրաստելու համար։ Ստացման եղանակը որպես գաղտնիք սերնդեսերունդ հաղորդվել է միայն ընտանիքի երեք արական սեռի ներկայացուցիչ հանդիսացող անդամներին։


Զիլջյաններն Օսմանյան կայսրության ողջ տարածքում ծնծղաների համատարած արտադրության արտոնյալ իրավունք են ձեռք բերել։ Հետագայում այդ ծնծղաները կատարելագործվել ու սկսել են օգտագործվել օսմանյան բանակի երաժշտախմբերում։


Զիլջյան ընտանիքի նշանավոր ներկայացուցիչն էր Քերովբե Զիլջյանը (1838—1910), որն ապրել և ստեղծագործել է Կ.Պոլսում և ունեցել սեփական մեծ արհեստանոցը: Պատմվում է, որ այդտեղ պատրաստված ծնծղաները դիմացկունությամբ և հնչյունի նրբությամբ գերազանցել են անգամ եվրոպական ամենանշանավոր ապրանքանիշների արտադրանքին։ Նրա արտադրած ծնծղաները եվրոպական ն ամերիկյան միջազգային ցուցահանդեսներում արժանացել են շքանշանների ու պատվոգրերի:


Հայոց ցեղասպանության տարիներին Զիլջյանների ընտանիքի ողջ մնացած անդամներին հաջողվել է տեղափոխվել ԱՄՆ։ Զիլջյանների ընտանիքի արհեստանոցն այժմ գտնվում է ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Նորթ Քուինս քաղաքում։


Ժամանակի ընթացքում Զիլջյան կորպորացիան կատարելագործել է արտադրական ողջ տեխնոլոգիան՝ ստեղծելով թավալուն (ռայթ) ծնծղաներ, որոնք ներառված են մի քանի թմբուկներից բաղկացած հարվածային գործիքի մեջ և հանրությանը ծանոթ են չիկա-չիկ անվամբ։


Քսաներորդ դարի կեսերից ցայսօր ջազ և ռոք նվագախմբերի հիմնական մատակարարը եղել են հենց Զիլջյանները, ինչի շնորհիվ նրանց ընկերությունը ֆինանսական հսկայական միջոցներ է կուտակել և միայն 2006թ. վաճառքի հասույթը կազմել է մոտ 53.7 միլիոն ԱՄՆ դոլար:


Zildjian a 18 inch china cymbal.JPG

Աշխարհահռչակ պոլսահայ ծնծղայագործների արհեստի թուրք շարունակողը