«Ավատար»-ի շարունակությունը կնկարահանվի 2017թ. ապրիլին

16:41 • 09.12.16

Արտերկրային քաղաքակրթության մասին պատմող «Ավատար» գիտաֆանտաստիկ ֆիլմի հաջորդ մասի նկարահանման աշխատանքները մեկնարկելու են եկող տարվա ապրիլին՝ օրիգինալ կինոնկարի պրեմիերայից 8 տարի անց:


Ինչպես նշում է The Daily Mail-ը, տեղեկությունը հաստատել է 38-ամյա Զոի Սալդանան՝ հավելելով, որ ներառված է ֆիլմի դերասանական կազմում:


«Այնքան հուզված եմ, որ ևս մեկ անգամ այդ ամենի մի մասն եմ լինելու: Նկարահանումները սկսվելու են գարնան կեսերին»,-ասել է թխամաշկ գեղեցկուհին:


Բրիտանական աղբյուրը մանրամասնում է, որ, ընդհանուր առմամբ, նկարահանվելու է 4  ֆիլմ, որոնց սցենարն արդեն գրված է:


«Ավատար»-ի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնն ավելի վաղ հայտնել էր, որ ֆիլմի հաջորդ մասի պրեմիերան կայանալու է 2017թ. տարեվերջին, մինչդեռ յուրաքանչյուր հաջորդ մասը՝ 12 ամիս ընդմիջումով:

 

That's a lot of space time: On Thursday, actress Zoe Saldana confirmed she will begin filming the first of four Avatar sequels early next year, almost eight years after the movie first premiered