Ճապոնիայում ստեղծել են հայտնի գրող Նացումե Սոսեկիի ռոբոտ նմանակին (լուսանկար, տեսանյութ)
Ճապոնացի մասնագետները հայտնի գրող, գրականագետ Նացումե Սոսեկիի մահվան 100-րդ տարելիցի կապակցությամբ ներկայացրել են նրա ռոբոտ նմանակին:
«Ընկերնե՛ր, վաղուց չէինք տեսնվել: Երևի, արդեն 100 տարի է անցել»,- ասել է անդրոիդն առաջին հրապարակային հանդիպման ժամանակ:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, մարդակերպ ռոբոտի ստեղծման աշխատանքներում ներգրավված է եղել գիտականների մեծ խումբ:
Աղբյուրը մանրամասնում է, որ ռոբոտ նմանակն օգտագործվելու է ուսումնական նպատակներով, օրինակ՝ Սոսեկիի աշխատանքները երեխաներին կարդալու համար:
Բացի այդ, անդրոիդը կիրառվելու է ռոբոտների այս տեսակի մոտ խոսելու կարողությունը զարգացնելու համար:











