Հայտնի է դարձել «Ֆորսաժ 8»-ի պաշտոնական անվանումը (տեսանյութ)
Պաշտոնապես հրապարակվել է «Ֆորսաժ» ֆիլմաշարի 8-րդ մասի անվանումը: Այն կկոչվի «Կատաղի ճակատագիրը» (The Fate of The Furious):
Ինչպես հաղորդվում է ֆիլմաշարի ֆեյբուքյան էջում` 8-րդ մասի ամբողջական թրեյլերը կներկայացվի կիրակի` դեկտեմբերի 11-ին: Իսկ մինչ այդ հրապարակվել է թիզեր-թրեյլերը, որը հետադարձ հայացք է նետում ֆիլմի նախրոդ մասերին և կադրեր ներկայացնում նոր մասից:
Ինչպես երևում է, ֆիլմում նկարահանվել են նախորդ մասերի գլխվոր դերակատարները, ինչպիսիք են Դուեյն Ջոնսոնը, Վին Դիզելը, Միշել Ռոդրիգեսը և մյուսները:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ֆորսաժ 8»-ում նկարահանվելու է նաև Շարլիզ Թերոնը, ով պետք է չարագործ հերոսուհու մարմնավորեր:










