Նոբելյան մրցանակակիրներ, ովքեր հրաժարվել են այն ընդունել (լուսանկարներ)

17:25 • 10.12.16

Չնայած այս տարվա Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները հայտնի են դարձել դեռ հոկտեմբերին, մրցանակաբաշխության արարողությունն անցկացվելու է միայն դեկտեմբերի 10-ին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Այդ օրը Ստոկհոլմում կհավաքվեն ականավոր գիտնականներն ու հանրային գործիչները՝ Շվեդիայի թագավորի ձեռքերից Նոբելի պատկերով ոսկե մեդալը ստանալու համար:


2016 թվականի գրականության նոբելյան մրցանակը շնորհվել է պոետ և երաժիշտ Բոբ Դիլանը: Այդ լուրին, սակայն, երաժշտի արձագանքը միանշանակ չի եղել: Նա երկար ժամանակ արհամարհում էր Նոբելյան հանձնաժողովին, իսկ ավելի ուշ հրաժարվել է ներկա գտնվել մրցանակաբաշխության արարողությանը՝ որպես պատճառ նշելով ավելի վաղ պլանավորված գործերը:


«ՌԻԱ Նովոստի»-ն ներկայացրել է, թե նախկինում էլ ով է հրաժարվել Նոբելյան մրցանակից կամ չի ներկայացել դրա հանձնման արարողությանը:


Քիմիկոսներ Ռիխարդ Կունը և Ադոլֆ Բուտենանդտը, ինչպես նաև ֆիզիոլոգ Գերհարդ Դոմակը 1938-1939 թվականներին չեն ներկայացել մրցանակները ստանալու համար 1937 թվականին նոբելյան մրցանակներ ստանալու վերաբերյալ Ադոլֆ Հիտլերի սահմանած արգելքի պատճառով: Մրցանակները նրանք ստացել են միայն Հիտլերի ռեժիմի տապալումից հետո:

8 нобелевских лауреатов, которые не захотели/не смогли забрать премию

Ալեքսանդր Սոլժենիցինըգրականության նոբելյան մրցանակակիր է դարձել 1970 թվականին: Խորհրդային իշխանությունները նրան առաջարկել են ընտրել՝ կամ ստանալ մրցանակը և հեռանալ երկրից, կամ հրաժարվել և մնալ: Նա կարողացել է ստանալ մրցանակը երկրից արտաքսվելուց հետո:

Բորիս Պաստերնակը ստացել է մրցանակը 1958 թվականին, սակայն նրանից սպառնալիքներով պահանջել են հրաժարվել մրցանակից: Պատմական արդարությունը վերականգնվել է, երբ ավելի ուշ գրողի մրցանակը ստացել է նրա որդին:

Ֆրանսիացի փիլիսոփա Ժան-Պոլ Սարտրն արժանացել է գրականության նոբելյան մրցանակի 1964 թվականին, բայց նա հրաժարվել է դրանից՝ հայտարարելով, որ չի ցանկանում պարտավոր լինել ինչ-որ մի սոցիալական ինստիտուտի:

Ավստրիացի գրող և ֆեմինիստ Էլֆրիդա Ելինեկը դարձել է գրականության նոբելյան մրցանակակիր 2004 թվականին, սակայն հրաժարվել է ներկա գտնվել մրցանակաբաշխությանը՝ վկայակոչելով իր ուժեղ սոցիոֆոբիան:

Image result for Elfriede Jelinek

 

 

Նոբելյան մրցանակակիրներ, ովքեր հրաժարվել են այն ընդունել (լուսանկարներ)