Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը ԱՄՆ-ում կցուցադրվի 2017-ի ապրիլին (տեսանյութ)

18:48 • 10.12.16

Կինոարտադրությամբ և ցուցադրությամբ զբաղվող Open Road Films ամերիկյան ընկերությունը ձեռք է բերել երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ նկարահանված «Խոստումը» ֆիլմի ցուցադրման իրավունքը ԱՄՆ-ում:

Ինչպես հայտնում է Deadline Hollywood-ը, Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան կայացել է սեպտեմբերի 11-ին` Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակներում, ԱՄՆ-ում կցուցադրվի 2017-ի ապրիլի 28-ին:

Հիշեցնենք, որ ֆիլմի ռեժիսորն է Թերի Ջորջը, իսկ պրոդյուսերը Էրիկ Եսրայլյանը: Survival Pictures կինոստուդիայի կողմից նկարահանված ֆիլմի հիմքում ընկած է Ցեղասպանության գործողությունների իրականացման ֆոնին ձևավորված սիրային եռանկյունու պատմությունը:

Ֆիլմում դերակատարմամբ հանդես են եկել Օսկար Այզեքը, Շառլոտ Լը Բոնը, Քրիստիան Բեյլը, Շորե Ագդաշլուն, Անժելա Սարաֆյանը, Ժան Ռենոն, Ջեյմս Քրոմուելը, Դենիել Խիմենես Կաչոն, Մարվան Կենզարին:

 

 

 

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը ԱՄՆ-ում կցուցադրվի 2017-ի ապրիլին (տեսանյութ)