Օլիվեր Սթոունը պատմել է Վլադիմիր Պուտինի հետ խոսակցության մասին

14:43 • 10.12.16

Ամերիկացի կինոռեժիսոր Օլիվեր Սթոունը The Times պարբերականին տված հարցազրույցում հայտնել է, որ զրուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «Սնոուդեն» ֆիլմի վրա աշխատանքի ընթացքում: Ֆիլմը պատմում է ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակցի մասին:


Ռուսաստանի նախագահը, ինչպես ընդգծել է Սթոունը, տպավորված է ամերիկացու քաջությամբ, սակայն հիացած չէ նրա քայլով:


Ռեժիսորը նաև հիշեցրել է, որ ավարտել է Վլադիմիր Պուտինի մասին վավերագրական ֆիլմի նկարահանումները, և կարծիք է հայտնել, որի համաձայն աշխարհում միակ երկիրը, որ կարող է դիմակայել ԱՄՆ-ի գերիշխանությանը, Ռուսաստանն է:


ԱՄՆ Ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը 2013 թվականի հունիսին հեղինակավոր թերթերին գաղտնի նյութեր է տրամադրել ամերիկյան հատուկ ծառայությունների ապօրինի գործունեության մասին։

 

Картинки по запросу Оливер Стоун рассказал о разговоре с Владимиром Путиным

Օլիվեր Սթոունը պատմել է Վլադիմիր Պուտինի հետ խոսակցության մասին