Սանկտ Պետերբուրգում մահացել է կինոռեժիսոր Սերգեյ Միքայելյանը

20:06 • 10.12.16

Սանկտ Պետերբուրգում մահացել է «Լենֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Սերգեյ Միքայելյանը: Այս մասին դեկտեմբերի 10-ին հայտնում է Lenta.ru-ն:

Ռեժիսորը մահացել է կյանքի 94-րդ տարում: Հուղարկավորության ամսաթիվն ու վայրը դեռևս հայտնի չեն:

Սերգեյ Միքայելյանը «Լենֆիլմ» կինոստուդիայում աշխատել է 1956 թվականից ի վեր: Իր ողջ կարիերայի ընթացքում կինոռեժիսորը տարբեր ժանրերի ֆիլմեր է նկարահանել, ինչպիսիք են «Սիրահարված եմ իմ ցանկությամբ», «Չվերթ 222», «Գունավոր քարերը», «Աստղ իմ սիրելի» մրցանակակիր կինոնկարները:

 

 

 

 

Սանկտ Պետերբուրգում մահացել է կինոռեժիսոր Սերգեյ Միքայելյանը