Ռենե Զելվեգերն ընկերոջ պատճառով դատարանում է հայտնվել

04:28 • 10.12.16

Ռենե Զելվեգերը ներքաշվել է իր ընկերոջ և նրա նախկին կնոջ դատական գործընթացին: Նա ատիպված է եղել ալիմենտների հայցով դատարանում որպես վկա անցնել, որոնք ռոք երաժիշտ Դոյլ Բրեմհոլից պահանջում է նրա նախկին կին Սյուզաննա Մելվոյնը, ով դաստիարակում է նրանց երկու դուստրերին: Մելվոյնը որոշել է օգտագործել Զելվեգերի և Բրեմհոլի ռոմանտիկ հարաբերությունները որպես երաժշտի ճոխ կյանքի ապացույց, գրում է spletnik.ru-ն:

47-ամյա հոլիվուդյան դերասանուհին փորձել է խուսափել արդարադատության ներկայացուցիչների հետ հարկադիր շփումից  և նրանց համապատասխան փաստաթղթեր է ուղարկել: Սակայն դերասանուհուն պարտավորեցրել են ներկայանալ դատարան և պատմել այն նվերների մասին, որոնք նա տվել է իր ընկերոջը:

Ռենեի և Դոյլի հարաբերությունները սկսվել էին 2012թ-ին , բայց զույգը հազվադեպ է հայտնվում հանրության առաջ: Իհարկե եթե  նրանք միասսին են լինում, ապա չեն թաքցնում ջերմ զգացմունքները:

 

 

Ռենե Զելվեգերն ընկերոջ պատճառով դատարանում է հայտնվել