«Թոնի Էրդման» ֆիլմը լավագույնն է ճանաչվել Եվրոպական կինոակադեմիայի կողմից
Եվրոպական կինոակադեմիան «Թոնի Էրդման» ֆիլմը տարվա լավագույն ֆիլ է ճանաչել: Այդ մասին հաղորդվում է պաշտոնական կայքում:
Գերմանացի ռեժիսոր Մարեն Ադեի տրագիկոմեդիան ճանաչվել է տարվա լավագույն եվրոպական ֆիլմ: Հենց Ադեն մրցանակներ է ստացել որպես լավագույն սցենարիստ և ռեժիսոր:
Բացի այդ, գերմանացի դերասանուհի Սանդրա Հյուլերը և ավստրիացի դերասան Պետեր Սիմոնիշեկը, ովքեր նույնպես նկարահանվել են այդ ֆիլմում, ևս ճանաչվել են տարվա լավագույն դերասան ու դերասանուհի:










