Հայտնի է դարձել «Ֆորսաժ 8»-ի պրեմիերայի ամսաթիվը
«Ֆորսաժ» ֆիլմաշարի անձնակազմն ու դերասանները ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում հայտնել են, որ ֆիլմի նոր` 8-րդ մասի պաշտոնական թրեյլերը կհրապարակվի դեկտեմբերի 11-ի երեկոյան:
Ինչպես տեղեկացնում է Entertainment Weekly-ն, հայտնի է դարձել նաև «Ֆորսաժ 8»-ի պրեմիերայի ամսաթիվը, որը կկայանա 2017-ի ապրիլի 14-ին:
Ինչպես արդեն հաղորդվել էր նախկինում, ֆիլմում նկարահանվել են նախորդ մասերի գլխավոր դերակատարներ Դուեյն Ջոնսոնը, Վին Դիզելը, Միշել Ռոդրիգեսը և մյուսները:
Ֆիլմի նոր մասում նկարահանվել է նաև Շարլիզ Թերոնը, ով պետք է չարագործ հերոսուհու մարմնավորեր:










