Կկայանա Բորիս Բերեզովսկու և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը

10:59 • 12.12.16

Ս. թ. դեկտեմբերի 12-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ կունենան աշխարհահռչակ դաշնակահար Բորիս Բերեզովսկին և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Ինչպես տեղեկացնում է Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը, կհնչեն Պ. Ի. Չայկովսկու N 2 դաշնամուրային կոնցերտը և Սիբելիուսի N 2 Սիմֆոնիան:

 

 

Կկայանա Բորիս Բերեզովսկու և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը