Հայտնի են 2016 թվականի` ամենաշատ սխալներով ֆիլմերը
Movie Mistakes պորտալը վարկանիշ է հրապարակել, որում ներկայացրել է 2016 թվականի` ամենաշատ սխալներ ու թերություններ պարունակող ֆիլմերը:
Lenta.ru-ն գրում է, որ վարկանիշի առաջին հորիզոնականը զբաղեցրել է Թիմ Միլլերի «Դեդփուլ» մարտաֆիլմը, որում ընդհանուր առմամբ 23 սխալ է հայտնաբերվել: Սյուժետային անհամապատասխանություններից բացի հաշվի է առնվել նաև նկարահանող խմբի և սարքավորման` կադրի մեջ հայտնվելը:
Վարկանիշի երկրորդ տեղում հայտնվել է Բայրոն Հովարդի և Ռիչ Մուրի «Կենդանապոլիս» մուլտֆիլմը, երրորդ տեղում` Ռուսո եղբայրների «Կապիտան Ամերիկա. Քաղաքացիական պատերազմ» ֆիլմը:










