ՀՀԿ խորհրդի կազմում փոփոխություններ կլինեն. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հորդորում է չանհանգստանալ այն հանգամանքից, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահները դեռևս չեն նշանակվել:
Tert.am-ի հետ զրույցում Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ՀՀԿ խորհրդի նիստում կլինի համապատասխան որոշում, կնշանակվի կուսակցության առաջին տեղակալ, որի ամենահավանական թեկնածուն վարչապետ Կարեն Կարապետյանն է:
«Խորհրդի նիստը թաքուն չի լինելու՝ կլինի, կիմանաք… Մեծ սենսացիաներ մի սպասեք»,- նշեց խորհրդարանի փոխխոսնակը:
Իսկ հարցին՝ խորհրդի կազմում փոփոխություններ սպասվո՞ւմ են, Շարմազանովը պատասխանեց, որ հարցը կքննարկեն:
«Խորհուրդը 200 հոգուց ավելի է, պարբերաբար թարմացումներ լինում են, լինում են մարդիկ, ովքեր լքում են: Խորհուրդը կենդանի օրգանիզմ է, պարբերաբար փոփոխություններ լինում են, ուստի չեմ բացառում, որ փոփոխություն լինի»,- մանրամասնեց Էդուարդ Շարմազանովը:










