ՀԱԿ վարչության անդամների ընտրությունն ավարտվել է
ՀԱԿ համագումարում վարչության անդամների ընտրությունն արդեն ավարտվել է, այս պահին ընդանում է հաշվարկը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ հավելելով, որ վարչության անդամների ցանկը հայտնի կդառնա մոտ 1 ժամից:
Ըստ նրա՝ ՀԱԿ վարչության կազմում առաջադրվել է 58 թեկնածու, որոնցից ընտրվելու են 34-ը:
«Յուրաքանչյուրը ՀԱԿ-ական ում ուզեր կարող էր առաջադրեր վարչության անդամի պաշտոնում մեկ ամսվա ընթացքում: Վարչության կազմում պետք է լինի 35 հոգի, որոնցից մեկը կուսակցության նախագահն է: Հիմա հաշվիչ հանձնաժողովը բաց հաշվարկ է կատարում»:
Նշենք, որ ՀԱԿ վարչության նախագահի պաշտոնում առաջադրվել է մեկ թեկնածություն՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը:










