Հավաքական գիտակցություն-2016. գրաԲԱՆԱԿԱՆ խիղճ և ճակատաԳԻՐ
նախաբանի փոխարեն.
… Այսօր մեր ողբերգությունն ընդհանուր է. համամարդկային ֆիզիկական վախը, որն այնքան երկարատև էր, որ սկսեցինք համբերատար կրել այն: Հոգևոր հարցերն այլևս ժամանակավրեպ են: Մի հարց կա միայն` երբ եմ ես պայթելու-պրծնեմ: Այդ իսկ պատճառով երիտասարդ գրողներն այժմ մոռացել են մարդկային սրտի խնդիրների մասին` ինքն իր հետ միշտ բախման մեջ գտնվող, որի արդյունքում միայն կստեղծվի իսկական գրականություն և միայն սա գրելու համար արժի թափել արյուն-քրտինք: Նա պետք է նորից սովորի: Պետք է ինքն իրեն սովորեցնի, որ ամենաստոր բանը վախենալն է: Սովորելով՝ պետք է մոռանա այդ մասին ընդմիշտ՝ իր աշխատասենյակում չթողնելով ոչինչ, բացի հին ու բարի, սրտի ճշմարտություններից՝ սեր ու արժանապատվություն, խիղճ ու հպարտություն, կարեկցանք և զոհաբերություն, առանց որոնց ցանկացած ստեղծագործություն անցողիկ է և դատապարտված: Քանի դեռ նա այսքանը չի արել, նրա ջանքերը կլինեն զուր ու անիծյալ: Նա կգրի ոչ թե սիրո մասին, այլ` հեշտասիրության ու պարտությունների, որտեղ ոչ ոք արժեքավոր որևէ բան չի կորցնում, հաղթանակների մասին, որոնք անհույս են և, որ ամենավատն է, դուրս են խղճահարությունից և կարեկցանքից: Նրա վիշտը չի տարածվում բոլորի ոսկորների վրա, սպիներ չի թողնում: Նա սրտի մասին չի գրում, այլ` դատարկ խոռոչի:
Մինչ նա կսովորի այս ամենը, նա կգրի այս ամենի մասին որպես հետաքրքրասեր մի դիտորդ, ով կանգնած դիտում է մարդու վախճանը: Ես հրաժարվում եմ ընդունել մարդու վախճանը: Անչափ հեշտ է ասելը՝ մարդն անմահ է, միայն այն բանի համար, որ նա դիմանում է: Վերջին կարմիր ու մեռնող մի երեկո, երբ ճակատագրի վերջին դինգ-դոնգը կզնգա և դանդաղ կմարի՝ կախված միայնակ ժայռից, նույնիսկ այդ ժամանակ կլսվի մի ձայն` տկար և ցածրաձայն հոսող մի ձայն, որն անվերջ խոսում է: Ես հրաժարվում եմ ընդունել սա: Ես հավատում եմ, որ մարդը ոչ թե ուղղակի կհամբերի, այլև՝ կհաղթի: Նա անմահ է…
Ուիլյամ Ֆոլքներ.
/հատված նոբելյան ճառից/
1.Ո՞րն էր 2016թ-ի ամենանշանակալի հասարակական-քաղաքական իրադարձությունը:
Ալվարդ Պետրոսյան-Հռոմի Պապի այցելությունը։ Թեև ինձ համար ոչ պակաս կարևոր է Իրանի նախագահ Ռոհանիի այցելությունը: Երկուսի այցելություններն էլ հետևանքային նշանակություն ունեն մեր երկրի համար: Հայաստանը համաշխարհային քաղաքակրթային գործընթացների մեջ կրկին վերագտնում է «Հայկական գործոն»-ի իր դերակատարությունը:
Վահրամ Մարտիրոսյան- Հնարավոր չէ կամ շատ բարդ է տարվա «ամենա»-ն նշել, եթե հունվարի 1-ից էդ աչքով չես նայել անցած-դարձածին։ Առնվազն երկու բան կթվեմ Հայաստանում` Քառօրյա պատերազմը, «Սասնա ծռերի» զինված գործողությունը, միջազգային ասպարեզում՝ Արցախի հարցի դուրսբերումը ռուս-թուրքական «առևտրից» (պետք է հուսալ՝ երկարաժամկետ), «բրեքզիթը», Թրամփի ընտրությունը։
Նորայր Գրիգորյան - «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավումն էր:
Արփի Ոսկանյան- Երևի այնքան էլ ճիշտ չէ ապրիլյան պատերազմը ներկայացնել որպես հասարակական-քաղաքական իրադարձություն, հատկապես, որ մեր հասարակությունը դա ընկալում է որպես աղետ, սակայն այն հանգեցրեց հասարակական լայնածավալ համախմբման, ազգային միասնականության գիտակցման մեր հասարակության բոլոր շերտերում և ստիպվեց հասարակական-քաղաքական ստանդարտ հարցերը ավելի ճշգրիտ ու սուր դնել։ Երկրորդ իրադարձությունը, որ ցնցեց Հայաստանը՝ պարեկապահակային ծառայության գնդի գրավումն էր հուլիսի 17-ին, դրան հաջորդած իրադարձությունները և քննարկումները։
Նարինե Կռոյան-Իրադարձությունները բազմաթիվ էին: Դա և՛ «Սասնա ծռերի» կողմից պետական հեղաշրջման փորձն էր, և՛ վանաձորյան ՏԻՄ ընտրություններն էին, և՛ Հռոմի պապի պատմական այցն էր Հայաստան, և՛ … սակայն եթե ընտրելու լինեմ միայն մեկը, ապա ինձ համար դա ապրիլյան պատերազմն էր, որ թափ տվեց, ասես, քնած մեր հասարակությանը` բացելով շատ ու շատ չբուժված, արհամարհված վերքեր: Իսկ իր լավագույն իմաստով` ցույց տվեց, թե ինչ հրաշք երիտասարդություն ունենք` ցեխի մեջ մեծացած ադամանդ, որը մեր զինվորն է` մեր հպարտությունը:
Սյունե Սևադա- ՊՊԾ գնդի դեպքերը:
2.2016թ.-ի մշակութային ամենամեծ իրադարձությունը
Ալվարդ Պետրոսյան-Թեև մշակութային առօրյան հագեցած է եղել, բայց «դարակազմիկ» որևէ բան չեմ կարող առանձնացնել, ասենք, ինչպես վաթսունական թվականներին Ժակ Բրելի կամ Շարլ Ազնավուրի համերգներն էին: Անհավատալի ռաբիս աղմուկի մեջ, իհարկե, գնահատելի է երաժշտական լուրջ և համառ ներկա կյանքի գոյապայքարը Հայաստանում:
Վահրամ Մարտիրոսյան- «Կյանք և կռիվ» ֆիլմը։ Վերջապես Հայաստանում կինո նայեցի՝ մոռանալով, թե «ինչական» ֆիլմ է։ Մինչև վերջ հերոսների հետ ուրախանալով ու տխրելով։ Առանց հեղինակների «գերիմաստությունների»։
Նորայր Գրիգորյան- Աղձքում Արշակունիների դամբարանում երեք արկղերի հայտնաբերումն էր, որոնց մեջ տեղադրված էին թագավորական տոհմի մասունքները:
Արփի Ոսկանյան- Դոնալդ Թրամփի հաղթանակը ԱՄՆ նախագահի ընտրություններում։
Նարինե Կռոյան- Մշակութային ամենամեծ իրադարձություն դժվարանում եմ նշել, քանի որ բոլորն էլ, կարծես, ընթացիկ, շարքային էին իրենց առօրեականության մեջ: Իսկ համաշխարհային իրադարձություններից ոչ դրական իմաստով ինձ համար առնվազն տարօրինակ էր Բոբ Դիլանին գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի շնորհումը:
Սյունե Սևադա- Խիստ սուբյեկտիվ՝ «Օկեան Էլզի» ուկրաինական ռոք խմբի մենահամերգը Հայաստանում: Երազում էի, կատարվեց:
3. 2016թ.-ին կարդացած ամենախոսուն գիրքը
Ալվարդ Պետրոսյան-Այս տարի կարդացածս գրքերի մեջ առանձնապես խոսուն էր Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններ» վեպը, պարզ է, որ դա վերաընթերցում էր: Չքնաղ և ողբերգական գործ, ողբերգական ոչ միայն, որ կորուսյալ հայրենիքի մի կտորի ողբերգական դեպքերի մասին է պատմվում գրեթե ազգագրական ճշգրտությամբ, այլև վեպը վկայությունն է բացառիկ տաղանդավոր մարդու և իր սարսափի: Դժոխքի բոլոր պարույրները հաղթահարած Մահարին այնուամենայնիվ չի հաղթահարել սարսափը, և կոմունիստներին սիրաշահելու համար խեղել է պատմությունը: Այս ողբերգությունը միայն նրան չէր հատուկ, արվեստագետների մի քանի սերնդի գլխին կախված յաթաղան էր: Վերապրեցի և ավելի եմ գնահատում մեր դժվարին ժամանակների ազատությունը: Շատ հետաքրքիր էր նաև ընկերոջս` Դավիթ Հովհաննեսի «Նոր քրոնիկոն», «Տագնապներ» ժողովածուների ընթերցումը: Հավանաբար կան մարդիկ, որ չեն սիրում Դավիթ Հովհաննեսին, բայց, կարծում եմ, բոլորն ընդունում են, որ իր ստեղծագործական ներկայությամբ օդը տատանում էր, ինչպես Պարույր Սևակը, ինչպես Չարենցը:
Վահրամ Մարտիրոսյան-«Խոսուն գիրքը» աուդիոգի՞րքն է։) Ջոզեֆ Հելլերի «Ծուղակ-22» վեպը։
Նորայր Գրիգորյան- ՉինգիզԱյթմատովի «Չալիկ շունը, որ վազում էր ծովափով»:
Արփի Ոսկանյան- Բուլգակովի «Երիտասարդ բժշկի գրառումները»:
Նարինե Կռոյան- Այս տարի հիմնականում մասնագիտական (տնտեսագիտությանը վերաբերող) գրքեր եմ կարդացել, սակայն գեղարվեստականների շարքում կուզենայի նշել Ամելի Նոտոմբի «Մարդասպանի հիգիենան» վեպը:
Սյունե Սևադա- Երևի թե երկուսն են. Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» և Էլֆրիդե Ելինեկի «Դաշնակահարուհին»:
4.2016թ.-ին դիտած ամենատպավորիչ ֆիլմը
Ալվարդ Պետրոսյան-Քանի որ տանից դուրս չեմ գալիս, կախված եմ հեռատեսիլից, նայում եմ խառնիճաղանջ «կերակրացանկը» և անկեղծորեն չեմ կարող ինտելեկտ ցույց տալ այս հարցում: Կրակում են, կրակում են, կրակում են… Եվ ես թախիծով հիշում եմ Մոսկվա կինոթատրոնի քրոնիկոնի փոքր դահլիճը, որտեղ ֆրանսահայ մեծ մտավորական և բանաստեղծ Բյուզանդ Թոփալյանի հետ, ես և Հովհաննես Գրիգորյանը դիտում էինք Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը և Բյուզանդ Թոփալյանը, ի դեպ նաև գեղանկարիչ էր, արտասվելով ասաց. «Ինչ որ Դալին երազում էր և չկարողացավ իրագործել, Փարաջանովն արեց» : Հիշում եմ նաև այդ նույն դահլիճում Բերգմանի «Մորենու բացատ» ֆիլմի անժամանցելի հրաշքը: Մենք ձևավորվում էինք մայրաքաղաք Երևանի բարձր հոգևոր-մշակութային կենսոլորտում, ես քսան տարեկան էի:
Վահրամ Մարտիրոսյան- Շատ են։ Նշեմ մեր հարևան երկրի ռեժիսորի մի ֆիլմ` «Կույր հանդիպումներ», ռեժիսոր՝ Լևան Կոգուաշվիլի։
Նորայր Գրիգորյան – Ռոման Բալայանի այս ֆիլմը:
Արփի Ոսկանյան- Անցյալ տարի ինձ ամենից ավելի ցնցած կինոնկարը նոր չէ, նկարահանվել է 2002 թվականին, իռլանդական և բրիտանական համատեղ արտադրություն է «Մագթաղենացու քույրերը» ֆիլմն է, որ պատմում է մինչև անցյալ դարի իննսունականները Իռլանդիայում լայն տարածում գտած Մագթաղենացու տների մասին։ Ինձ ապշեցրեց ոչ միայն այն, որ զարգացած Եվրոպայում կանանց իրավունքների հարցը այդ մակարդակ վրա է եղել մինչև վերջերս, այլև գիտակցումը, թե որքան առաջադեմ է եղել Խորհրդային Միությունն ու դրան մաս կազմող Հայաստանը այդ նույն Եվրոպայի համեմատությամբ։
Նարինե Կռոյան- Որքան էլ, որ տարօրինակ հնչի, սերիալ էր` ռուսական սերիալ` նկարահանված Վասիլի Ակսիոնովի «Խորհրդավոր կիրք» գրքի հիման վրա: Ֆիլմը պատմում է 60-ականների հալոցքի արդյունքում ասպարեզ ելած պոետների մի ծաղկաբույլի` Բելլա Ախմադուլինայի, Բուլատ Ակուջավայի, Վլադիմիր Վիսոցկու, Բորիս Պաստերնակի, Եվգենի Եվտուշենկոյի, Անդրեյ Վոզնիսեցկու, Ռոբերտ Ռոժդենստվենսկու և այլոց մասին: Ընդդիմանալով իշխանություններին` նրանք ապրում էին, ստեղծագործում, սիրում, ատում, դավաճանում և հավատում… Նրանց մեջ էին նաև իմ պոետները` Բելլա Ախմադուլինան, Բուլատ Ակուջավան, Վլադիմիր Վիսոցկին և Բորիս Պաստերնակը, երևի հենց դրա համար էր ֆիլմն ինձ համար նշանակալի և կարևոր: Ֆիլմի ռեժիսորը Վլադ Ֆուրմանն է:
Սյունե Սևադա- Մեթ Ռոսի «Captain fantastic»-ն է, տեղականից՝ Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվը»:
5.2016-ի հրապարակային ամենահնչեղ ելույթը
Ալվարդ Պետրոսյան-Վատիկանում Մեծի Տանն Կիլիկիո Արամ Վեհափառի ելույթը, որ ահազանգ էր քրիստոնեական քաղաքակրթությանը դավանող միլիարդավոր մարդկանց` մարդկությանը սպառնացող, ահագնացող վտանգների մասին: Եվ այդ բոլորը շատ նրբորեն ու նաև շատ բարձրաձայն ասվեց, դժվար զուգորդելի դրսևորում է:
Վահրամ Մարտիրոսյան-Լևոն Բարսեղյանի առաջին ելույթը Խորենացի փողոցի հանրահավաքում, ՊՊԾ գնդի գրավման հաջորդ օրերին։
Նորայր Գրիգորյան - Սերժ Սարգսյանի յոթ խորհուրդները՝ արտասանած ՀՀԿ համագումարին:
Արփի Ոսկանյան- Նիկոլ Փաշինյանի ելույթը Խորենացի փողոցում հուլիսի 22-ին, որում նա ասում էր, որ պայքարը լինելու է բաց և վեր բարձրացրած ձեռքերով։
Նարինե Կռոյան- Այդպիսի ելույթ չեմ մտաբերում: Հնչած, համենայն դեպս, իմ լսած ելույթներից միայն զավեշտի ու հիասթափության տպավորություններ եմ հիշում:
Սյունե Սևադա- Շատ էին, բայց վերջիններից տպավորվել է Արամ Մանուկյանի ելույթներից մեկը: Ինչու եմ սա առանձնացնում, որովհետև իբրև քաղաքացի մեր պետական այրերից կառուցվածքային առումով այսպիսի ելույթներ եմ ակնկալում՝ փաստերով ու թվերով, կոնկրետ, խնդիր բարձրացնող ու լուծում առաջարկող:
6.2016թ.-ի ամենապոզիտիվն ու ամենանեգատիվը
Ալվարդ Պետրոսյան-Ամենապոզիտիվն ապրիլյան պատերազմի մեր հաղթանակն ու միասնականությունը, ամենանեգատիվը` Պալմիրայի ավիրումը /արտասվել եմ, քանի որ տեսել եմ Պալմիրան/ և «Սասնա Ծռերի» պատմությունը:
Վահրամ Մարտիրոսյան-Ամենադրականը՝ «Ավրորա» մրցանակաբաշխությունը։ Այն հավերժ վշտացյալ, սգավոր, ուրիշներից օգնություն աղերսող հայությանը վերածում է ուրիշ տառապյալ ազգերին սփոփողի ու օգնության ձեռք մեկնողի։ Բացասականը՝ ոստիկանության կողմից խաղաղ հանրահավաքի մասնակիցների ու լրագրողների դաժան ծեծը հուլիսի 29-ին, Սարի թաղում։
Նորայր Գրիգորյան- Ամենապոզիտիվը՝ Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելը: Ամենանեգատիվը՝Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելը:
Արփի Ոսկանյան- 20016-ը մանիակալ-դեպրեսիվ փսիխոզի տարի էր, մեր հասարակությունը ծայրահեղ հուսահատությունից նետվում էր ծայրահեղ ոգևորության վիճակի մեջ, ամենանեգատիվը ապրիլյան պատերազմն էր և Սիրիայից ստացվող լուրերը։ Ամենապոզիտիվը՝ մեր առանձին սպորտսմենների հաղթանակներն ու արվեստագետների, հատկապես գրողների հաջողությունները, ինչպես Փիթեր Բալլաքյանի պարգևատրումը Պուլիտցերյան մրցանակով, Նարինե Աբգարյանի շահած մրցանակը և այլն։
Նարինե Կռոյան- Զուտ անձնական առումով ամենանեգատիվը ինչպես միշտ անարդարությունն է, որ համատարած է, ամենուրեք: Ամենապոզիտիվ ինչ-որ բան դժվարանում եմ նշել. չեմ մտաբերում:
Սյունե Սևադա- Պատերազմը շատ դառը հետք թողեց, արմատապես մեզ քանդեց ու ավելի ամուր հավաքեց, ապրիլից հետո շատ ենք փոխվել: Պոզիտիվներից ուրախացրեց այս տարի կտրուկ շատացած գրքի հետ, համար, միջոցով կազմակերպված մրցույթները, փոխանակման ծրագրերը, միջոցառումները: Սկսել ենք ակտիվ գրքասիրություն քարոզել, ընտիր է:
7.2016թ.-ի մասմեդիայի ամենաազդեցիկ հրապարակումը
Ալվարդ Պետրոսյան-Չեմ կարող որևէ մեկին առանձնահատուկ նշել:
Վահրամ Մարտիրոսյան-Շատ են։ Պարզվեց… Երբ կենտրոնացած փորձեցի հիշել։ Բայց Նարեկ Ալեքսանյանի «Մեծ Ուրթատեղ» ռեպորտաժին որ պատահեցի «Հետք»-ում, «չդիմացա» ու էս լուսանկարը ներբեռնեցի իմ համակարգիչ, գրառելով՝ «Ուզում եմ ապրել էս մարդկանց երկրում՝ իմ երկիրն է»։
Բացի այդ, պարբերաբար հետևել եմ Էդիկ Բաղդասարյանի, Թաթուլ Հակոբյանի, Գերման Ավագյանի, Հակոբ Պողոսյանի հետպատերազմական հրատապ թղթակցություններին, Մհեր Արշակյանի հրապարակախոսությանը։ Մշակութային լրագրությունից՝ Նունե Հախվերդյանի մի քանի հոդված բարձր նշաձող են սահմանում գործընկերների համար, և ինձ համար հայտնություն էր Ելենա Այդինյանը՝ իր «Սյուրռեալիզմի այցը Հայաստան կամ երկակի արվեստը» հոդվածով։
Նորայր Գրիգորյան- ՎԱՐԴուհի Սիմոնյանի հարցազրույցը մեղր վաճառող մի կնոջ հետ:
Արփի Ոսկանյան- Լիլիթ Ավագյանի հոդվածաշարը «Հայկական ժամանակ» օրաթերթում։
Նարինե Կռոյան- Չեմ ուզում, մեղմ ասած, սխալ հասկացվել, սակայն ինձ համար շարունակում են տպավորիչ մնալ ՎԱՐԴուհի Սիմոնյանի վերլուծական-նկարագրական հարցազրույց-հոդվածները` իրենց սուր անկյուններով, մի կողմից ցավեցնող, իսկ մյուս կողմից էլ` ներքին լույսով ու հավատով լցված գեղարվեստականությամբ:
Սյունե Սևադա- Տղաներին նվիրված շարքերն էին՝ տեսաշարերը կամ դիմանկարային ակնարկները, ռադիոպատումները...առանձնացնել հնարավոր չէ: Լավ առիթ է՝ լրագրողներին շնորհակալություն հայտնելու համար, ահռելի աշխատանք են կատարել:
8.2016թ-ի ամենասուր հումորը
Ալվարդ Պետրոսյան-Հայոց Պառլամենտում «Տէցի կռուգ» հիշեցնող «ռազբորկաները» կանանց և տղամարդկանց միջև: Սկսում ես ծիծաղել, կամ էլ պիտի արտասվես:
Վահրամ Մարտիրոսյան-«SOS» շարքը՝ ռեժիսոր, մոնտաժ և օպերատոր՝ Հայկ Բարսեղյան, հաղորդավար ՝ Վիլեն Գայֆեջյան. հումորի նոր տեսակ է Հայաստանում։ Սերգեյ Դանիելյանի «Դիվադադարը»։ Իսկ սրամտություններ ամենաշատը հանդիպում եմ ֆբ-ում։ Հովհաննես Գալստյան, Արա Ներսիսյան, Գարեգին Միսկարյան՝ ֆբ-ի իմ ընկերներից, որոնց երբևէ կյանքում չեմ տեսել։ 2016-ին ամենասրամիտն ինձ թվաց Գարեգին Միսկարյանը, իր շատ անակնկալ ծաղրանմանություններով։ Վերջիններից մի քանիսը.
«Իմ հայրենիք թշվառ, անտեր,
Ազատ, անկախ Հայաստան։
ՀՀ պատմության դասագիրք 1992-2016 թթ.»
«Շատ եմ ուզում մի հումորային բան էլ ես նկարահանեմ, բայց միշտ խորիմաստ է ստացվում։ Գոռ Վարդանյան»
«Կատարում եմ ցանկացած բարդության քանդման աշխատանքներ։ Նարեկ Սարգսյան»
«Մեր հայրենիքը կրկես է բաց երկնքի տակ։ Ռոբեսպիեր»
Նորայր Գրիգորյան- Ըստ Գալուստ Սահակյանի՝ Ղարաբաղը կտանք թուրքերին, որ Արցախը մնա մեզ:
Արփի Ոսկանյան- Մելանիա Թրամփի ելույթը, որ նույնությամբ կրկնում էր Միշել Օբամայի ելույթը, և Դոնալդ Թրամփի՝ այդ ելույթի անդրադարձների վերաբերյալ մեկնաբանությունը։
Նարինե Կռոյան- «Թոռիս անունը, որ Հռոմ դնեի, ով տեսներ, կասեր՝ էն է, Հռոմի պապը կուգա»:
Սյունե Սևադա- «Այս տարի բյուջեն լցնելու ենք, արմատախիլ ենք անելու կոռուպցիան»:
9. Ամանորյա պաթետիկ կենացների փոխարեն՝ մասնագիտական 3 արժեքավոր խորհուրդ
Ալվարդ Պետրոսյան-Որկրամոլությամբ պետք չէ տառապել: Սակավապետությունն ընդհանրապես հատուկ է եղել հայ ժողովրդին, մեր մշակույթը հենց դրա վկայությունն է` զուսպ և տպավորիչ:
Պահանջատեր լինելուց բացի, մենք նաև պարտավորություններ ունենք մեր Հայրենիքի նկատմամբ, և հազար դրամի հետ կապված աղմուկը չպիտի բարձրանար:
Իսկապես «Մեր ուժը մեր միասնության մեջ է», և այդ միասնությունը չպետք է դրսևորվի միայն ճգնաժամային պահերին, կարելի է նաև սիրել մեկմեկու: Սիրելը շատ դժվար ստեղծագործություն է, որը ցավոք բոլորին չէ տրված, բայց կարելի է հաղթահարել և ստեղծել այն:
Վահրամ Մարտիրոսյան
1. Մի ձևացրեք, թե լրագրությամբ եք զբաղվում, այլ զբաղվեք։ Եվ առհասարակ ոչինչ մի ձևացրեք՝ կյանքը կարճ է։
2. Հարյուր հազարավոր մարդիկ զբաղվում են նույն գործով, ինչ դուք` իմացեք լավագույններին ու նրանց հետ ոտք գցեք։
3. Եթե ուզում եք ազատ լինել, անպայման փորձեք, կհաջողվի։
Նորայր Գրիգորյան -Արտագաղթի, կոռուպցիայի, ազգային արժանապատվության գիծը հրապարակումներում, առաջին երկուսի պատճառները, դրանց վերացման միջոցներն ու ձևերը:
Արփի Ոսկանյան- Խորանալ մասնագիտության մեջ անհրաժեշտ է, սակայն չի կարելի պարփակվել, առավելևս՝ սահմանափակվել միայն մի մասնագիտությամբ, պետք է ունենալ հոբբիներ, ձեռք բերել նոր ունակություններ, անընդհատ սովորել, անընդհատ փոխվել ու զարգացնել ինքդ քեզ։
Մասնագիտությանը լուրջ վերաբերվելը, բծախնդիր լինելը, նվիրվելը, ծառայելը շատ կարևոր են, բայց չափազանց լրջությունը նաև ծուղակ է ու կարող է ճանապարհի վերջը դառնալ։ Պետք է պահպանել մանկական անմիջականությունն ու խաղալու ճկունությունը։
Աշխատանքին և մասնագիտությանը պետք է վերաբերվել այնպես, ինչպես սիրուն։ Կա մարդ, որ ամենաթանկն է և սիրելին, բայց դա չի նշանակում, որ աշխարհում չկան այլ մարդիկ։ Ամենասարսափելին կլիներ այն, որ մարդը մեն-մենակ մնար իր սիրած մարդու հետ և սերտաճեր նրան։ Եթե դա սարսափելի չլիներ, երկուսի կապի մեջ երրորդի անհրաժեշտությունը չէր լինի, կյանքը չէր շարունակվի։ Լավ է, որ աշխարհում կան նաև այլ զբաղմունքներ, ու մենք կարող ենք երևակայել մեզ տարբեր դերերում, երբեմն նաև փորձել այդ դերերը։ Ի վերջո, դերը, որ մենք կատարում ենք, նույնիսկ եթե դա մի մեծ առաքելություն է, նույնպես դեր է, ընդամենը դեր՝ բազմաթիվ դերերից մեկը։ Մարդը իր կատարած դերից ավելին է։
Նարինե Կռոյան
1. Մենք ծայրահեղությունների ազգ ենք: Հնարավորինս լայնախոհ լինենք, և կյանքն ու աշխարհը չբաժանենք միայն սևի ու սպիտակի: Լինենք հանդուրժող, ընդունենք միմյանց այնպիսին, ինչպիսին կանք ու չփորձենք փոխել ամեն գնով։
2.Ոմանց, ովքեր գրիչ են վերցրել իրենց ձեռքն ու առավելևս ինչ-ինչ նկատառումներով արհեստականորեն խրախուսվում են մի քանիսի կողմից:
Այս տարի ստիպված եմ եղել կարդալ բաներ, որոնք իմ ընտրությամբ չէի կարդա երբեք: Մի գրեք բաներ, որոնք ձեզ արժևորելու փոխարեն արժեզրկելու են: Իսկ ավելի լավ կլինի, որ դադարեք գրել ընդհանրապես:
Ուզում եմ, որ կարողանանք վատին վատ ասել (սա դժվար է)`ձերբազատվելով այն մտայնությունից, թե մարդուն կվիրավորենք, ցավ կպատճառենք, իսկ լավին` լավ (սա հեշտ է): Այս մի մաղթանքն ինձ է ուղղված:
3. Հարգենք մեր մտավորականին, որովհետև այն մյուսները, որոնց ոչ բարեհունչ որակումներ ենք տալիս, իրականում մտավորական էլ չեն: Թացը պիտի չորից տարբերենք: Ի վերջո գալու՞ է քարերը հավաքելու ժամանակը:
Սյունե Սևադա- Խորհուրդ-ցանկությունս մեկն է՝ եկեք փորձենք այնպես անել, որ գրած ու արտաբերած բառը մեր ֆիզիկական քաշից ավելի ծանր կշռի:
«Ստեղծագործական Հայաստան-2016» մեդիանախագիծ
ՎԱՐԴուհի Սիմոնյան
Հեղինե Ասրյան
Անահիտ Խաչատրյան
Սյուզան Թոսունյան
Արթուր Խաչատրյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Իրավունք 14:14 • 15/11 Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը, գործը կրկին քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 11:51 • 15/11 911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով Այս բոլոր միջոցառումները միտված են հանրությանն ավելի պրոֆեսիոնալ ծառայություն մատուցելուն, հանրապետությունում առավել անվտանգ միջավայր երաշխավորելու, հանրության վստահության մակարդակի ամրապնդման ու դրանց շարունակական աճին:
-
Քաղաքականություն 12:12 • 15/11 Ո՞վ կարող է պետության մեջ թփրտա, ով նախկինում «ճռիկներ, վռիկներ» էր անում, հիմա էլ է անում, համբերությանս բաժակը լցվել է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ես էլ այս թեմայով խորհրդակցություն չեմ էլ անելու, դուք գնացեք արեք խորհրդակցություններ։ Ես չեմ կարող թույլ տալ, որ որևէ մեկն այս երկրում մտածի, որ վարչապետի ասածը դիտարկվի, որ դե հա, բաներ ասեց, գնաց
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
Տնտեսություն
-
15:17 • 21.11.24 98,000 դոլար. բիթքոինի արժեքը շարունակում է ռեկորդներ գրանցել
-
12:49 • 21.11.24 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Իրադարձային
-
20:46 • 21.11.24 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ
-
19:00 • 21.11.24 ՄԱԿ-ում մեկնաբանել են Նեթանյահուի ձերբակալության ՄՔԴ-ի օրդերը
Իրավունք
-
17:23 • 21.11.24 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսով. ՔԿ
Ժամանց
-
21:46 • 20.11.24 Դուբայում ռեկորդային քաշով ոսկե ձուլակտոր են պատրաստել
-
22:58 • 19.11.24 Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր նոր «ընկերոջը»