Տարվա փաստավավերագրությունը. մասմեդիա-2016-ի ամենաազդեցիկ ստեղծագործությունն՝ ըստ լրագրողների (Ա մաս)
Tert.am-ը 12 ընտրախավ ներկայացնող շուրջ 300 գործչի հետ շարունակում է ամփոփել անցնող տարվա մշակութային և քաղաքական գլխավոր իրադարձությունները:
Այսօր մեր գրավոր հարցախույզին միանում են մեդիագործիչները, որոնց ընդամենը մեկ հարց է տրվել. «Ձեր կարծիքով , որն է մասմեդիա-2016-ի ամենաազդեցիկ հրապարակումը»: Հարցը գրավոր ընթացակարգով ուղղել ենք ԶԼՄ-ների շուրջ 150 մեր գործընկներներին, և 112 –ը պատասխանել է մեր հարցախույզին:
Ինչպես խոստացել էինք «Ստեղծագործական Հայաստան» նախագծի մեկնարկին՝ մենք առանց որևէ խմբագրական միջամտության ներկայացնում ենք մասնակիցների տեսակետը, ասվածին ոչինչ չենք ավելացնում և ոչինչ չենք պակասեցնում, անգամ այն դեպքում, երբ հնչում է մեր լրատվամիջոցի անունը՝ անկախ դրական կամ բացասական շեշտադրությունից: Մեր նպատակը ևս մեկ մեդիամրցավազք ծավալելը չէ. /դրա պակասը չկա/ այլ՝ ԶԼՄ-ների 2016-ի լավագույն ստեղծագործությունները, բոլորիս ջանքերով ստեղծված բովանդակությունը մեկ փաթեթով մեր ընթերցողին ներկայացնելը: Շնորհակալություն, գործընկերային համերաշխության համար:
Գեղամ Մանուկյան /«Երկիր-Մեդիա», քաղաքական ծրագրերի ղեկավար/-Աննա Հակոբյանի այս խմբագրականը «Հայկական Ժամանակում»:
Արծրուն Պեպանյան /գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ/- ՎԱՐԴուհի Սիմոնյանի հարցազրույցները:
Մհեր Ղալեչյան /«Չորրորդ իշխանություն»/- Էդիկ Բաղդասարյանի հոդվածաշարը և ռեպորտաժները ապրիլյան պատերազմի մասին:
Կարեն Հարությունյան / «Սիվիլնեթ»/- Շատ կային: Մհեր Արշակյանն էլ ունի մի քանի շատ հզոր գործ: Եթե կուզեք՝ այս մեկը դրանցից է:
Գայանե Սարիբեկյան / News.am լրագրող/ - Մհեր Արշակյանի այս հոդվածը:
Արիս Վաղարշակյան /newsbook.am-ի խմբագիր/- ՎԱՐԴուհի Սիմոնյանի հարցազրույցը ընդհատակում գտնվող Գարեգին Չուքասզյանի հետ: Էդ պահին ամենապահանջված մարդկանցից մեկի հետ առաջին հարցազրույցն էր ու նաև որոշակի առումով դեր խաղացած՝ հաշվի առնելով, որ իշխանությունը, այնուամենայնիվ, գրոհ չձեռնարկեց, ընտրելով ավելի զգույշ մարտավարություն: Ես հեռու եմ կոմպլիմենտ անելու արվեստից, ինչ կա՝ դա եմ ասում, վայրկյանների մեջ եմ թողարկել այդ նյութը:
Զառա Սարգսյան /Тert.am, խմբագիր/- Քանի որ այս տարի ապրիլյան դեպքերն եղան` ինձ համար ուրիշ ոչ մի թեմա առավել ազդեցիկ չի եղել, ամբողջը կապված է այդ շրջանի նյութերի հետ: Մի նյութ չեմ կարող ասել. կարծում եմ, առաջին տեղը կիսում են Էդիկ Բաղդասարյանի «Ղարաբաղյան նոթեր» շարքը, բոլոր գրառումները դիրքերից և ՎԱՐԴուհի Սիմոնյանի «Հանուն հոր և որդու». «Ես իմ տունն եմ ուզում, իմ Թալիշի ոսկի այգին» Թալիշի իր տուն վերադարձած պապիկի մասին:
Աննա Իսրայելյան /«Առավոտի» առցանց խմբագիր/- Կարծում եմ՝ ամենաազդեցիկը ապրիլյան պատերազմի ընթացքում Թալիշ գյուղից արված լուսանկարչական ռեպորտաժն էր: Հեղինակները՝ Գերման Ավագյան և Հակոբ Պողոսյան: Որևէ կոնկրետ հղում չեմ տա, քանի որ այդ նկարները հրապարակվել են բոլոր լրատվամիջոցներում:
Լիլիթ Ավագյան /«Հայկական ժամանակ»/ - 2016 թ.-ի ամենաազդեցիկ նյութը չեմ հիշում: Բայց հիշում եմ 2016-ի ընթացքում /և նաև դրանից առաջ/ լրագրող Արմեն Դուլյանի ֆեյսբուքյան բոլոր գրառումները: Շտիրլիցն ասում էր, որ երկար խոսքի միայն վերջին միտքն է հիշվում: Հիմա պարոն Դուլյանին հաջողվում է գրել հենց այդ վերջին միտքը: Վահան Իշխանյանի հոդվածներն եմ հետաքրքրությամբ կարդում: Շատ տպավորվել էր հատկապես «Առանց ընտրության» հրապարակումը։
Արմեն Դուլյան /Կենտրոն ՀԸ/- Քրիստինե Աղալարյանի և էդիկ Բաղդասարյանի նյութը Միհրան Պողոսյանի և Պանամային փաստաթղթերի մասին...
Կարմեն Դավթյան /Հ 3 tv, քաղաքական մեկնաբան/- Կդնես` առանց խմբագրման Էս տարի գոնե ինձ համար չկա էդպիսին. ապրիլը սուր անցավ կռվող տղերքի հարյուրի սրտի միջով, ու դա մեր ամենաանտիպ, ամենազդեցիկ «ստեղծագործությունն» էր, որ «գրվեց» 16-ին, որի առաջ բոլոր կախարդական բառերն ու «բաները» անզոր-համր են …ու դեռ երկար էդպես կլինի: Երկրորդ տեղում կդնեի քո գործը` Վարդ. ոչ անունն եմ հիշում, ոչ հղումն ունեմ, բայց էդ էրեխեքին էլ` հետս տանում-պտտում եմ, քնում ենք, զարթնում ենք միասին` էդ օրվանից, շոյում-գգվում եմ իրենց. էն էրկու ախպերներին, որոնցից մեկը դպրոց չէր գնում, որ հեր չունեին, ու էն մի քիչ մեծ ախպերը աշխըրքի դարդը առել ուսերին` համատիեզերական տնքոցով իր սրտի տեղն էր ցույց տալիս սաղիս… որ սեր հունցենք իր ցավից: Է՛ս: / Խոսքը «Արցախ.իմ երեխաներ.և դարձյալ «Հանուն հոր և որդու» հրապարակման մասին է. tert.am/
Նարինե Ղալեչյան /«Ազատություն» ռադիոկայան/ -Ազդվել ու պատերազմի շունչն ինձ շատ մոտ եմ զգացել քառօրյա պատերազմից հետո արված մի շարք ռեպորտաժներից: Դեռ այդ ամենից չսթափված, գործընկերոջս` Հասմիկ Սմբատյանի ռեպորտաժն ինձ քարացրեց: Տեղս կորցրել էի նաև այն պահին, երբ վիրավոր զինծառայող Արման Լազգյանի հայրը մեր տաղավարից, ուղիղ եթերով դիմեց ՀՀ նախագահին ու նրա ընտանիքին. անճարի վերջին ճիչին էր նման. սոսկալի իրականություն:
Արման Ղարիբյան /Անկախ լրագրող/- «Մեդիալաբի» ծաղրանկարները։
Դիանա Մարկոսյան /Հեռուստալրագրող, Մանկավարժական համալսարանի լրագրության դասախոս/ - Ինձ համար ամենաազդեցիկ հեղինակը ՎԱՐԴուհի Սիմոնյանն է: Վարդ ջան, քո բոլոր հարցազրույցներն են հրաշք, բայց, իհարկե, ամենամեծ հաճույքը ստացել եմ մայրիկիդ հետ հարցազրույցից. Իմ ամենաբարդ և ամենապատասխանատու հարցազրույցը. Վարդ Սիմոնյան: Բոլոր հարցազրույցներդ լավն են, իսկապես չեմ կարողանում ընտրել, ամեն մեկը մի շեդևր է, ահավոր հուզիչ: Ինձ թվում է, երկրորդ հավակնորդն այդ նոմինացիայում չկա: Ուղղակի չկա: Մեզանում մեռել է ժուռնալիստիկան, իսկ դու շունչ տվողն ես ասօր: 2016թ-ից սա ընտրեցի:
Արտակ Հերիքյան-/Հ1 , հեռուստամեկնաբան, «Առաջին լրատվականի» ղեկավար / Hetq-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանի Ղարաբաղյան նոթերը:
Հրանտ Տեր-Աբրահամյան /Քաղաքական մեկնաբան/- Հեսա խփելու ես ինձ, բայց է՛ս ա ամենատպավորիչը:
Մարինա Բաղդագուլյան / newsbook.am/-2016-ին ամենաշատը սպասել եմ պատերազմի ավարտի մասին հայտնող լուրին: Եվ զարմանալին այն էր, որ սպասված լուրի՝ ՊՆ պաշտոնական հաղորդագրության հրապարակմանը պարզապես չէի հավատում: Ստացվում է, որ ամենասպասված, ամենաազդեցիկ լուրը հրապարակվել էր, իսկ ես նրան չէի հավատացել, քանի որ այն պաշտոնական հաղորդագրություն էր:
Սասուն Մանուկյան /khustup.tv, գլխավոր խմբագիր/- Շնորհակալ եմ, որ «բանվորներին», այն էլ մայրաքաղաքից դուրս, չես մոռանում։ Ինչևէ։ Կարծում եմ, այս տարվա հայոց տան հիմնական փորձությունն ապրիլին էր։ Մնացածը դրա ածանցյալներն են։ Ուստի, այդ օրերի լուսաբանողների մեջ պետք է ընտրել ամենաազդեցիկին։ Ես այդ օրերին առաջնագծում եմ եղել և վերադառնալուց հետո եմ նայել լրահոսը։ Իմ կարծիքով՝ 2016 թվականի ապրիլյան օրերի ամենաազդեցիկ հրապարակումների հեղինակը՝ hetq.am-ն է՝ Էդիկ Բաղդասարյանի լրագրողական, Հակոբ Պողոսյանի և Գերման Ավագյանի լուսանկարչական աշխատանքներով։ Լուսանկարներից առանձնացնեմ սա, հեղինակ՝ Հակոբ Պողոսյան:
Տիգրան Քոչարյան /բլոգեր, «Գիտակների հայկական ասոցիացիայի» նախագահ/- Մեկը սա՝ Tert.am, հեղինակ ՎԱՐԴուհի Սիմոնյան, իսկ մյուսը՝ սա՝ hetq.am, հեղինակ Մարինե Մարտիրոսյան:
Կառլեն Ասլանյան /«Ազատություն» ռադիոկայան/- Գուշակում եմ, որ շատերը կընտրեն պատերազմի ու «Սասնա ծռերի» թեմայով հրապարակումներ, ես ուրիշ ճանապարհով գնամ նաև էն պատճառով, որ կոռեկտ չեմ համարում գնահատել «Ազատության» արտադրանքը: Ինձ համար տարվա լավագույն լրագրողական աշխատանքը Քրիստինե Աղալարյանի ու Էդիկ Բաղդասարյանի` «Պանաման նվաճած հայ գեներալը․ Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերությունները և հաշիվները շվեյցարական բանկերում» հոդվածն է: Շատ կարևորում եմ նաև հրապարակման արդյունքը` թեկուզ ոչ զգալի, թեկուզ ժամանակավոր:
Արծրուն Հովհաննիսյան /ՀՀ ՊՆ խոսնակ/-Եթե անկեղծ, ապա տարվա ամենաազդեցիկ հոդվածը երևի սա է եղել հակահայրենասիրության մասին, որի հետ, իհարկե, համաձայն չեմ, բայց դե հզոր էր էլի։ Tert. am. Հեղինակ ՎԱՐԴուհի Սիմոնյան
Նարեկ Նիկողոսյան /«Արմնյուզի» լրատվական ծրագրի ղեկավար/- Վարդ, ամեն գրածիցդ հետո գնում եմ ուրիշ աշխարհ, ուր կուզենայի լինել. Սա Tert.am, ՎԱՐԴուհի Սիմոնյան:
Մհեր Արշակյան /«Սիվիլնեթ», սյունակագիր, Ա1+ /
Եթե մեկ անուն՝ ապա սա։ Որովհետև սա էս մարդուն պաշտոնանկություն արժեցավ։
Եթե երկու անուն, ապա նաև Սուսան Բադալյանի սոցիալական ռեպորտաժները, որովհետև դրանք գեղագիտության և խնդրի անփոփոխ ժամադրավայր են։
Սուսան Բադալյան /Հ1, Առաջին լրատվական/- Էդիկ Բաղդասարյանի օպերատիվ, հավասարակշիռ աշխատանքը ապրիլյան պատերազմի օրերին, շատ բաներ մարդիկ իմացան հենց Էդիկի գրառումներից: Եթե որևէ նյութ անպայման պիտի լինի, ապա հենց Էդիկի «Ղարաբաղյան նոթեր» շարքը: Ուղղակի, էդ շարքը ինքը գրեց հետո , բայց ավելի կարևոր էր այդ փուլում իր աշխատանքը , այսինքն՝ գրառումները հենց տեղից ...
Գագիկ Շամշյան /ֆոտոլրագրող /- Միայն Վանոյիս նյութերը, որ Սիմոնյան Վարդն էր գրում:
Արփի Մախսուդյան /Սիվիլնեթ/- Կարծում եմ՝ սա է ամենաազդեցիկը. վերաբերում է ապրիլյան քառօրյա պատերազմին: Իսկ եթե երկու նյութ առաջարկելու իրավունք ունեմ, ապա խնդրում եմ սա էլ վերցրու, իսկապես ազդեցիկ վավերագրություն է՝ Հայաստանի ամենաողբերագական էջերի մասին։
Գայանե Սարգսյան / Հ2, հեռուստամեկնաբան/- Ոնց մտածում եմ Լևոն Ջավախյանի հետ ՎԱՐԴուհի Սիմոնյանի հարցազրույցն է մտքումս պտտվում, մեկ էլ չեմ մոռանում Սամվել Մկրտչյանի հետ նրա հարցազրույցը:
Հեղինե Բունիաթյան /«Ազատություն» ռադիոկայան, խմբագիր/- Անցած տարվանից ամենաշատը տպավորվել է Քրիստինե Աղալարյանի ու Էդիկ Բաղդասարյանի` «Պանաման նվաճած հայ գեներալը․ Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերությունները և հաշիվները շվեյցարական բանկերում» հոդվածը: Մեկ էլ մերոնց ուղիղ եթերը`ծեծից հետո...ուղղակի ուղեղիցս դուրս չի գալիս Կառլենի ձենը, որ էդքանից հետո մտավ ու պատմեց հեռախոսով, կամ Հովիկը, որ նստել էր, աթոռին արյունոտ...
Առաքել Սեմիրջյան / ilur.am, վերլուծաբան /- Հեղինակը Տիգրան Պասկևիչյանն է, իսկ նյութը ոչ թե մեկն է , այլ այն շարքը, որն ուղղված էր անկախության 25-ամյակի արժևորմանը:
Դավիթ Մաթևոսյան /Սցենարիստ, հրապարակախոս/ - Ինչքան էլ մտածեցի՝ Էդիկ Բաղդասարյանի, լուսանկարիչ Հակոբի ապրիլ-հուլիս առաջնագծից հրապարակումների շարքն էր Արցախի առաջնագծից:
Վասակ Դարբինյան / Hayastan24.com խմբագիր, «Տեսադաշտ» հաղորդման հեղինակ/- Դասս վատ իմացող, ավելի ճիշտ՝ չիմացող աշակերտի պես բերանս ջուր եմ առել՝ նստել... Դա նշանակում է՝ պատասխան չունեմ։ Որևէ հրապարակում չեմ կարող առանձնացնել, քանի որ առանձնապես ուշադիր չեմ հետևել կամ էլ լավ չեմ հիշում... Այնուամենայնիվ, պատասխանս հետևյալն է. ապրիլյան պատերազմի մասին լուրը։ Ոչ էլ գիտեմ առաջինը ով է հրապարակել ու որտեղ։
Սեդա Գրիգորյան/ Civilnet/ - Փաստորեն պետք է հետ նայել... դժվար տարի է հետ նայելու համար: Ես Լուսինե Հովհաննիսյանի այս սյունակը կընտրեմ. շատ մարդկային գրություն` անմարդկային բեռի, կորստի ու լռության մասին...
Լուսինե Հովհաննիսյան /Civilnet, սյունակագիր/ - Ինձ համար այս տարի միայն ապրիլյան հաղորդագրություններն էին ազդեցիկ:
Մկրտիչ Իսրայելյան /Ար հեռուստաընկերություն, «Ազդարար»/- Tert.am, հեղինակ ՎԱՐԴուհի Սիմոնյան, «Արցախ.իմ երեխաներ.և դարձյալ «Հանուն հոր և որդու»:
Գոհար Վեզիրյան /Չորրորդ իշխանություն, newsbook.am/- Անկասկած, բոլոր իմաստներով անցնող տարվա ամենակարևոր իրադարձությունը ապրիլի քառօրյա պատերազմն էր: Ի թիվս շատ խնդիրների` նոր փորձություն իմ սերնդի լրագրողների համար: Պատերազմ չէինք տեսել ու չէինք լուսաբանել, ու չգիտեինք` ի՞նչ անել. այս թեմայով ցանկացած արձագանք` լավ կամ վատ, ազդվելու առիթ էր կոնկրետ ինձ համար: Երկար չեմ ուզում խոսել, բայց երբեք չեմ մոռանա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ լրագրողների հանդիպումը ապրիլի 1-ին` Ղարաբաղում: «Ձեր աշխատանքը հիմա ավելի կարևոր է, ու դուք էլ եք զինվոր, գնացեք ու աշխատեք». հանդիպման ժամանակ ծանրագույն ճշմարտություններ հրապարակելուց հետո մեզ այսպես դիմեց ԼՂՀ նախագահը: Հանդիպումից հետո ժամեր շարունակ լրագրողական մեծ խմբի ներկայացուցիչներն իրապես զինվորի պատասխանատվությամբ աշխատեցին: Ղարաբաղից ինքս էլ ռեպորտաժ պատրաստեցի «Չորրորդ իշխանություն» թերթի համար: Անհամեստություն թող չթվա, բայց այդ ռեպորտաժից այնքան արձագանքներ եմ ստացել այդ օրերին, որ կուզենայի` այն մեկ անգամ ևս ձեր հեղինակավոր հարթակից ներկայացնել ընթերցողներին` իմ ու ձեր:
Ագնեսա Խամոյան /Yerkir.am-ի գլխավոր խմբագիր, Հ1/ -Երևի կրկնվեմ, բայց կարծում եմ` ոչ միայն իմ, այլ նաև իմ գործընկերների համար 2016թ-ի ամենաազդեցիկ հրապարակումները ապրիլյան պատերազմի ժամանակ գրված նյութերն են, անգամ` զոհված զինվորի մասին փոքրիկ լուրերն էին ազդեցիկ, փոքր ռեպորտաժները: Կդժվարանամ հստակ նշել, բայց ուզում եմ ընդգծել, որ այդ օրերին մեծ արձագանք գտավ Հովիկ Աֆյանի «Տոլմեն դիր վրեն, մա՛մ, հեսա գալիս ենք» հոդվածը` «զինվորի նամակը» /շուրջ 100 հազար դիտում, Yerkir.am /... Նյութի հերոսը հավաքական կերպար էր, և գիտե՞ք` ինչն էր ամենահուզիչը, երբ, չնայած դրան, ամիսներ շարունակ մարդիկ զանգահարում էին խմբագրություն և փորձում տղայի կոնտակտները ստանալ` նրա վարկը մարելու համար /տղան նամակում մորը հարցնում էր, թե կարողացե՞լ է վարկը մարել /:
Նարինե Դիլբարյան /լրագրող, ԵՊՀ դասախոս/- Ամենատպավորիչը այս հարցազրույցն է՝ Tert.am, հեղինակ ՎԱՐԴուհի Սիմոնյան:
Մերուժան Սարգսյան /Мир հեռուստաընկերության հայկական ծառայության տնօրեն/ -Tert. am, ՎԱՐԴուհի Սիմոնյան. «տնաշենի աղջիկ, գրիչդ էնքան եմ սիրում, չգիտեմ որ մի գործն ասեմ... »
Ալինա Խուդոյան /լրագրող, հանրային կապերի մասնագետ / - Հիմնական ընտրությունս հեռուստահաղորդումներից ու ռեպորտաժներից եմ կատարել, քանզի երկարատև ընդմիջումից հետո, գտնվելով «երեխայի խնամքի արձակուրդում» բացառիկ հնարավորություն ունեմ դիտելու հայկական հեռուստաալիքների լրատվականները, իհարկե դիտելով ավելի նյարդայնանում ու հասկանում եմ, որ եթե նույնիսկ լինում են հատուկենտ տպավորիչ ու ազդեցիկ ռեպորտաժներ, ապա դրանց հեղինակները էլի լրագրության 80-90-ականների ոճ ու գրագիտություն ունեցող լրագրողներինն է...ովքեր կարող են երևույթների, խնդիրների ու ամեն ինչի մասին ընդհանրապես խոսել ու գրել ոչ ճակատային, համով-հոտով, ինտելեկտը մեջը, չպրիմիտիվացնել ամեն ինչ... իսկ ավելի արհեստավարժները՝ պրոբլեմների մասին կարող են պատմել խիստ պոզիտիվ շեշտերով, ինչպես օրինակ Սուսան Բադալյանի «Պետության պոզիտիվ պարտավորությունը» տեսանյութում՝Ժասիկ ու Ժոզիկ միասին ծերացող քույրերի մասին, և այն, թե միայնակ ծերացողների համար ինչպիսի պարտավորություններ է իր վրա վերցրել պետությունը...Շնորհավորում եմ Սուսանին և հատուկ ուզում եմ շեշտել, որ դա Հանրայինի Առաջին լրատվականը չի...դա հենց Սուսան Բադալյանի աշխատանքն է՝մեր օրերում շատ քիչ հանդիպող ձեռագրով լրագրողի...
Քրիստինե Արմենակյան-/ Բուն TV/- Չկարողացա ժամանակ գտնել լավ տնտղել, բայց հիշեցի, որ այս նյութից ազդեցիկ բան էս տարի չէի կարդացել։ Հնարավոր ա՝ եղել են և ավելի ազդեցիկները, բայց ինձ հանդիպածներից սա կառանձնացնեմ։ «Սիվիլնեթ», հեղինակ Լուսինե Հովհաննիսյան
Գոհար Մանուկյան /Բանաձև, Նյումեգ / –Այս նյութը, Tert.am, ՎԱՐԴուհի Սիմոնյան:
Աշոտ Գաբրիելյան /«Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր/- Տարին լի էր հասարակական հուզումներով ու քաղաքական իրադարձություններով, ինչն էլ համապատասխան արձագանք գտավ զանգվածային մամուլում: Հանդիպում էին նույնիսկ նյարդային, երբեմն՝ անհավասարակշիռ հրապարակումներ, սակայն կար մտահոգությունների ահռելի մի ներկայություն, որը ստիպում էր հասարակությանը խնդիրներ տեսնել, որոնք լուծում են պահանջում: Տաղանդավոր հրապարակումների պակաս չկար, սուր հարցադրումների պակաս չի զգացվել, ինչը շատ լավ է: Սակայն ինձ հրապուրում է այն հրապարակումները, որոնք թեպետ անմիջապես չեն արձագանքում իրավիճակին, այնուամենայնիվ, մեծ խնդիրներ են արծարծում իրենցում: Այս առումով կուզեի առանձնացնել Արամ Պաչյանի «Քաղաքագրություն» շարքը:
շարունակելի
«Ստեղծագործական Հայաստան-2016» մեդիանախագիծ
ՎԱՐԴուհի Սիմոնյան
Հեղինե Ասրյան
Անահիտ Խաչատրյան
Սյուզան Թոսունյան
Արթուր Խաչատրյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Իրավունք 14:14 • 15/11 Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը, գործը կրկին քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 11:51 • 15/11 911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով Այս բոլոր միջոցառումները միտված են հանրությանն ավելի պրոֆեսիոնալ ծառայություն մատուցելուն, հանրապետությունում առավել անվտանգ միջավայր երաշխավորելու, հանրության վստահության մակարդակի ամրապնդման ու դրանց շարունակական աճին:
-
Քաղաքականություն 12:12 • 15/11 Ո՞վ կարող է պետության մեջ թփրտա, ով նախկինում «ճռիկներ, վռիկներ» էր անում, հիմա էլ է անում, համբերությանս բաժակը լցվել է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ես էլ այս թեմայով խորհրդակցություն չեմ էլ անելու, դուք գնացեք արեք խորհրդակցություններ։ Ես չեմ կարող թույլ տալ, որ որևէ մեկն այս երկրում մտածի, որ վարչապետի ասածը դիտարկվի, որ դե հա, բաներ ասեց, գնաց
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
Տնտեսություն
-
15:17 • 21.11.24 98,000 դոլար. բիթքոինի արժեքը շարունակում է ռեկորդներ գրանցել
-
12:49 • 21.11.24 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Իրադարձային
-
20:46 • 21.11.24 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ
-
19:00 • 21.11.24 ՄԱԿ-ում մեկնաբանել են Նեթանյահուի ձերբակալության ՄՔԴ-ի օրդերը
Իրավունք
-
17:23 • 21.11.24 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսով. ՔԿ
Ժամանց
-
21:46 • 20.11.24 Դուբայում ռեկորդային քաշով ոսկե ձուլակտոր են պատրաստել
-
22:58 • 19.11.24 Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր նոր «ընկերոջը»