2016-ի մեմուարները.տարվա ամենախոսուն տեքստերի բաց դատավարություն
Tert.am-ը շարունակում է «Ստեղծագործական Հայաստան-2016» մեդիանախագիծը: Մեր հարցախույզին արդեն հասցրել են պատասխանել քաղաքական գործիչներ, գրողներ, նկարիչներ ու քանդակագործներ, ՏՏ և կրթական ասպարեզի հեղինակավոր դեմքեր, հարյուրից ավելի լրագրողներ: Իսկ այսօր մեզ են միանում հայտնի մեդիագործիչներ, գրահրատարակչական և մշակութաբանական ոլորտը ներկայացնող մասնագետները:
Մասնակիցների պահանջ խնդրանքը մեկն էր՝ չդիպչել, չաղավաղել, չխմբագրել: Կամք է. կատարվում է որպես սուրբ պարտականություն:
1․Ո՞րն էր 2016թ-ի ամենանշանակալի հասարակական-քաղաքական իրադարձությունը:
Տիգրան Հակոբյան/ՀՌԱՀ-ի անդամ/- Համաշխարհային նշանակություն ունեցող իրադարձությունը՝ Դ. Թրամփի հաղթանակն էր ԱՄՆ նախագահական ընտրություններում: Հեղինակավոր վերլուծաբանները պնդում են, որ համաշխահային քաղաքական համակարգը էական փոփոխությունների է ենթարկվելու: Ուրեմն, մեր երկիրը պետք է պատրաստ լինի սպասվող նոր մարտահրավերներին, արմատապես ձևափոխելով ներքին և արտաքին քաղաքականությունը:
Հայաստանում՝ նոր կառավարության ձևավորումն էր, նոր վարչապետի գլխավորությամբ, որի գործունեության արդյունավետությունը հնարավոր կլինի գնահատել մի քանի ամիս հետո:
Լևոն Գալստյան/Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ/- Կարեն Կարապետյանի նշանակումը վարչապետ:
Հարություն Հարությունյան/Հ1-ի քաղաքական և լրատվական հաղորդումների ղեկավար/- Մեր վերականգնված անկախությունը դարձավ 25 տարեկան։
Հրայր Թամրազյան-/Ազատություն ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար/- ՊՊԾ գնդի շուրջ ծավալված ճգնաժամը և դրա հետևանքները կարելի է համարել ամենամեծ հասարակական-քաղաքական իրադարձությունը։ Իսկ ահա ապրիլյան քառօրյա պատերազմը մեծագույն իրադարձությունն էր 1994 թվականին կնքված հրադադարից հետո։ Մարդկային անդառնալի կորուստներ, վիրավորներ, որդեկորույս մայրեր։ Երկար ժամանակ հարաբերական խաղաղությունը վայելելուց հետո մեր հասարակությունը կրկին հասկացավ, որ ղարաբաղյան հակամարտությունը սառեցված հակամարտություն չէ, որ չի կարող լինել սառեցված հակամարտություն, երբ ամեն օր կրակում են, երբ խրամատների երկու կողմում զինվորները ամեն վայրկյան պատրաստ են սկսել պատերազմը։ Սա դանդաղ ծորացող պատերազմ է և մեր հասարակությունը կրկին վերհիշեց թե ինչ ավերածություններ կարող է պատճառել այդ պատերազմը մի քանի օրում։
Ալիս Սողոմոնյան-/Մշակութաբան, Գերմանիա/- 2016-ը մթագնեց Մերձավոր Արևելքում հեղված արյամբ, բռնություններով ու տեղահանությամբ: Իսկ Հայաստանը Եվրոպայի քաղաքակրթական սահմանն է Մերձավոր Արևելքի հետ, սրա գիտակցումը չկար: Իսկ ապրիլյան պատերազմը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ մեր պետության կառավարիչները թաղված են կոռուպցիայի մեջ, և մեր 18,20 տարեկան զինվորներին է վիճակված իրենց կյանքի գնով կանխել վերահաս ավանտյուրան և պաշտպանել մեր հայրենիքը: Խոնարհումս՝ մեր հերոս զինվորներին, մեր հերոս ժողովրդին, որ միասնաբար ոտքի կանգնեց և պաշտպանեց մեր երկրի պատիվը: Իսկ «Սասնա ծռերի» ապստամբությունն այն ահազանգն էր, որ համբերությունն ունի սահման և չի կարելի տասնամյակներ շարունակ խաղալ մի ամբողջ ժողովրդի արժանապատվության հետ: Եթե պետական քաղաքականությունը բանականություն ունենար, Հայաստանն այսօր չէր կանգնի ժողովրդագրական այս աղետի առաջ: Մեր դատարկվող գյուղերը, Երևանի պատմական վկայությունները ջնջող վանդալիզմը, անապատացող հողը, առանց աշակերտների մնացած դպրոցները, բնակչության ունեզրկումն ու իրավազրկումը հենց այդ բանականության ուղեծրից դուրս գալու հետևանք է: Հայաստանին պետք է վերադարձնել իրենից խլված քաղաքակրթական արժեքները, հակառակ դեպքում պետությունը վերջնականապես կկորցնի իր անկախությունը, իսկ դրա համար ազգային հավաքական միտքը պետք է կրկին քննի քաղաքացի և պետություն, խումբ և անհատ, բռնություն և ազատություն, մարդ և Աստված հասկացությունների իմաստն ու բովանդակությունը՝ երկրում հաստատելով մտածողության և ընկալումների նոր համակարգ:
Արմեն Մարտիրոսյան/ «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ /- Ապրիլյան պատերազմից հետո Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի հանդիպումը:
Արքմենիկ Նիկողոսյան/ «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրաքննադատ/- Անկախ իր տարաբնույթ արձագանքներից՝ «Սասնա ծռերի» ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած հասարակական-քաղաքացիական շարժումը:
2.2016թ.-ի մշակութային ամենամեծ իրադարձությունը
Տիգրան Հակոբյան- Անշուշտ, «Ավրորա» մրցանակաբաշխությունը որպես և՛ փիլիսոփայություն, և՛ մտահաղացում, և՛ իրագործում: Կարծում եմ, այս նախաձեռնությունը Եղեռնի վերաիմաստավորման գործընթացի կարևորագույն բաղադրիչներից է: Մրցանակաբաշխությունը թույլ է տալիս ներկայացնել, որ մեր ժողովուրդը կարողացել է հաղթահարել պատմական ողբերգությունը, կիսել եղեռն ու հալածանքներ վերապրած բոլոր ազգերի ցավը: Այն շատ գրագետ դիրքավորեց Հայաստանն ու հայերին համաշխարհային մեդիաշուկայում:
Լևոն Գալստյան- Չի եղել:
Հարություն Հարությունյան- Հայաստանում «Անկախության սերունդ» նվագախմբի համերգը, իսկ աշխարհում Տորոնտոյի միջազգային կինոփառատոնը, որտեղ նույն օրը երկու հայկական թեմաներով բեմել էր։ Մեկը մեծ աղմուկ հանած «Խոստում» լիամետրաժ ֆիլմը , մյուսը, աղջկաս՝ Օֆելյայի «Կարմիր խնձորներ» կարճամետրաժ խաղարկային կինոնկարը։ Ի դեպ այդ ֆիլմը Տորոնտո հասավ որպես հայաստանյան արտադրության ֆիլմ, բայց մեր լրատվամիջոցները դրա մասին լռեցին։ Աղջիկս հենց անկախության սերնդի վառ ներկայացուցիչներից է, բայց տարօրինակ է, որ նրա մասին խորհրդավոր լռություն պահպանվեց։ Հավանաբար ես էի պատճառը։
Հրայր Թամրազյան- Ամենամեծ մշակութային իրադարձությունը կարելի է համարել Հասմիկ Պողոսյանին մշակույթի նախարարի պաշտոնից ազատելը։
Ալիս Սողոմոնյան- Չափազանցություն կլինի առանձին միջոցառումները մշակութային իրադարձություն անվանելը: Իհարկե, չարիքը կարող է հաղթահարել բացառապես մշակույթը, դրան հակադրելով ազատության, բարոյականության և գեղեցիկի իր աշխարհը: Կառուցելով մշակույթի գենետիկան, նրա լեզուն, նշանները, ալքիմիան, հոգեկերտվածքը դու սահմանում ես արժեքների, նորմերի, վարքի նոր կանոններ: Մարդը հենց իրականությունից և արժեքներից է բաղկացած և նա ճգնաժամ է ապրում, հանձնվում տարերքին կամ բռնությանը, երբ կորցնում է մտածողության մշակույթը, մտքի կուլտուրան, ճաշակը: Պետական կառավարման ցածր մշակույթն առկա է այնտեղ, ուր չկա կիրթ, պահանջատեր և զարգացած քաղաքացիների մեծամասնություն:Քաղաքակրթությունն այլ բան չէ, քան մշակութային և սոցիալական կարգ, հենց կյանքի,մշակույթ, որտեղ Հայաստանը և ոչ մի դարաշրջանում այսքան ետնապահ դիրքում չի եղել: Զանգվածային բոլոր հարթակները լցնելով ցածրակարգ ենթամշակույթով, հասարակության ենթագիտակցությունը փսորելով տարատեսական թափոններով այսօրվա կառավարիչները խնդիր են դրել ապականել մեր մշակույթի գենետիկան, սակայն հայի առաքելությունը նախասահմանված է Երկնքում և այս ճգնաժամը նա անպայման կհաղթահարի, չկասկածեք:
Արմեն Մարտիրոսյան-Պապի այցը Հայաստան։
Արքմենիկ Նիկողոսյան- Գուցե էության ու բովանդակությամբ այնքան էլ իրադարձություն չէ, և գուցե այնքան էլ մշակութային չէ, բայց թողած տպավորության և էմոցիաների առումով՝ նոյեմբերի 25-ի գրքախառնության գիշերը «Բուկինիստ» գրախանութում: http://life.tert.am/am/news/2016/11/22/girq/24545
3. 2016թ.-ին կարդացած ամենախոսուն գիրքը
Տիգրան Հակոբյան- Մ. Ֆուկոյի «Բիոքաղաքականության ծնունդը» (“Naissance de la Biopolitioue”) դասախոսությունների շարքը: Իշխանությունների «չափավոր կառավարման» մասին Ֆուկոյի տեսակետը բավականին ուշագրավ է:
Լևոն Գալստյան- Լևոն Ջավախյանի «ՎԵՐՆԻՍԱԺ» պատմվածքների ժողովածուն։
Հարություն Հարությունյան- Այս տարի կրկին թերթեցի Մալխասի «Զարթոնք» վեպը։ Վեպը Հայաստանում չի տպագրվել, հետևաբար շատերին իմ պատասխանը գուցե չհետաքրքրի, բայց նախորդ դարասկզբին գրված այս պատումը, այսօր էլ շատ արդիական է և խոսուն։ Երազում եմ այդ վեպը ֆիլմի վերածել, հասկանում եմ, է, բայց երազելը, որ մեր իրականությունում երազներով ապրելը ինքնախաբեություն է, բայց երազելը, օրենքով դեռ արգելված չէ։
Հրայր Թամրազյան- Լավ գրքեր շատ կան, բայց ես ուզում եմ ասել, առանձնացնել եղբորս բանաստեղծությունները։ Այս տարի ինձ համար Հրաչյայի բանաստեղծություններն են լավագույնը։ Հրաչյա Թամրազյանի բանաստեղծությունները շատ նուրբ են, շատ խորը և շատ գունեղ։ Մեծ մշակույթ ու մեծ բառարվեստ կա այնտեղ թաքնված։ Կարդացեք նրան։ Կարծում եմ իրեն ավելի շատ գիտեն իբրև գիտնական, գիտության կազմակերպիչ, իբրև մատենադարանի տնօրեն։ Բայց նա բանաստեղծ է առաջին հերթին։ Ովքեր չգիտեն ասեմ, որ Արթուր Մեսչյանի վերջին շրջանի երգերի մի մասում Հրաչյայի պոեզիան է։ Շատ եմ սիրում իմ տարիները երգը։ Այդ երգը կարծես Հրաչյան երգի։ Ինչ լավ է, որ Արթուրն ու Հրաչը հանդիպեցին ու այդ հրաշք երգերը ստեղծեցին։
Ալիս Սողոմոնյան- Եթե մի գիրք պետք է նշեմ, ապա ամենախոսունն ինձ համար երջանկահիշատակ Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Վեհափառ Հայրապետի կենդանի խոսքն էր, որը մեզ հասցրեց Հովհաննես Պապիկյանի գիրքը՝ «Ոգու հերկը» : Վեհափառ Հայրապետի ամեն մի խոսքը հոգևոր մի գանձ է և ինչ հրաշալի էր, որ այս գանձարանն էլ լույս տեսավ և սերունդները լիուլի կարող են վայելել նրա իմաստուն խոսքը: Վազգեն Առաջինի շնորհիվ փրկվեցին ու Երևանի Մատենադարանին ի պահ հանձնվեցին «Վեհափառի Ավետարանը», «Վեհամոր Ավետարանը», Թորոս Ռոսլինի ծաղկած «Զեյթունի Ավետարանը» և «Մալաթիայի Ավետարանը», Թովմա Արծրունու «Պատմություն Արծրունյաց տան» աշխատության պահպանված միակ օրինակը և բազմաթիվ այլ ձեռագրեր ու արժեքավոր վավերագրեր։ Եվ ինչ հրաշալի ստացվեց, որ նրա խոսքի այդ նշխարներն էլ փրկվեցին ու գիրք դարձան՝ ի վայելումն սերունդների:
Արմեն Մարտիրոսյան- Ալեսսանդրո Բարիկո «Մետաքսը»։
Արքմենիկ Նիկողոսյան- Շատ գրքեր եմ կարդացել, մեկը մեկից լավը: Բայց խոսունության առումով՝ երևի թե Սվետլանա Ալեքսիևիչի «Պատերազմը կնոջ դեմք չունի» և Հուսիկ Արայի «Երևան քաղաք» գրքերը:
4.2016թ.-ին դիտած ամենատպավորիչ ֆիլմը
Տիգրան Հակոբյան- Մհեր Մկրտչյանի «Կյանքն ու կռիվը» : Բնականաբար, ինձ համար: Անկախության տարիներին նկարահանված որևէ հայկական ֆիլմ ինձ մոտ հուզմունք չի առաջացրել: Առաջին անգամ է, որ ֆիլմում ես «տեսա» պատերազմի տարիները: Հույս ունեմ, որ շատերի մոտ այս ֆիլմը դիտելուց հետո բառապաշարից կվերանա «ցուրտ ու մութ տարիներ» արտահայտությունը: Լույսով, տաքությամբ ու բարեկեցությամբ ուղեկցվող պատերազմներ չեն լինում: Նշեմ նաև տաղանդավոր ռեժիսուրան, դերասանական խաղը, սցենարը: https://www.youtube.com/watch?v=V1_htrsbcb4
Լևոն Գալստյան- Ոչ մեկը։
Հարություն Հարությունյան- Պաոլո Սորենտինոի «Երիտասարդ Պապը»
Հրայր Թամրազյան- Լեոնարդո Դի Կապրիոյի «Վերապրածը» ֆիլմը հրաշալի ֆիլմ է։ Շատ օգտակար է դիտել իբրև ոչ միայն բարձր կինոարվեստ և իրականությունը կրկնող դերասանական խաղ։ Այն վերապրելու լիցք է հաղորդում։ Մեծ էներգիա կա ֆիլմում։Եվ լավագույն ֆիլմի մասին մի ավելացում։ Ես չեմ կարողացել դիտել «Կյանք ու Կռիվ» ֆիլմը, բայց դիտել եմ ֆիլմի թրեյլերը, որը ինձ շատ դուր եկավ։ Սամվել Թադևոսյանը տաղանդավոր է։ Շատ լավ ռեժիսորական մտածելակերպ ունի նաև Մհեր Մկրտչյանը։ Մենք հյուրընկալել էինք նրանց մեր ստուդիայում։ Շատ թարմ հայացք ունեն։ Ուզում եմ անպայման դիտել ողջ ֆիլմը։
Ալիս Սողոմոնյան- Փաստավավերագրական, գիտական ֆիլմեր եմ նայում: Այս տարի տասնյակ նոր ֆիլմեր դիտեցի, չեմ կարող որևէ մեկն առանձնացնել:
Արմեն Մարտիրոսյան- Изгнание (2007). Реж. Андрей Звягинцев
Արքմենիկ Նիկողոսյան - Բազմաթիվ ֆիլմեր եմ նայել, բայց, մեկ է, ամենատպավորիչը մնում է «Մենք ենք, մեր սարերը»: Մի քսան անգամ նայել եմ : Ռեժիսոր՝ Հենրիկ Մալյան:
5. 2016-ի հրապարակային ամենահնչեղ ելույթը
Տիգրան Հակոբյան- Ոչ մի ելույթ չի տպավորվել ինձ մոտ, ուրեմն այդպիսի ելույթ ինձ համար չի եղել: Կարելի է վերընթերցել (իսկ ավելի լավ է լսել պահպանված ձայնագրությունները), ասենք, Մարտին Լյութեր Քինգի, կամ Սթիվ Ջոբսի հրապարակային ելույթները: Կամ վերհիշել Լեւոն Տեր-Պետրոսյանի 1988-90 թթ. Թատերական հրապարակում հնչեցված ճառերը, Վազգեն Սարգսյանը ելույթը «մահապարտ» կամավորական ջոկատում ընդգրկվելու կոչով: Հնչեղ էին, ազդեցիկ, գործողությունների դրդող, հուզմունքներ առաջացնող: Հիմա այդպիսի հռետորներ չունենք:
Լևոն Գալստյան- Չի եղել։
Հարություն Հարությունյան- Սիրում եմ, երբ խոսում է մաեստրոն՝ Գալուստ Սահակյանը։
Հրայր Թամրազյան- Ամենահնչեղ ելույթը ինձ համար ոչ քաղաքական էր, որը կարող է շատ մեծ ներազդեցություն ունենալ մարդկության հետագա ճակատագրի վրա։ Այս տարվա սեպտեմբեր ամսին Մեքսիկայում տեղի ունեցավ տիեզերագնացությանը նվիրված միջազգային գիտաժողով, որտեղ ելույթ ունեցավ Էլոն Մասկը։ Այս մարդը ինչպես գիտենք ստեղծել և արտադրում է հանրահայտ «Տեսլա» ավտոմեքենաները, որոնք աշխատում են էլեկտրականությամբ։ Մասկը ստեղծել է տիեզերանավ, որը թռչում է տիեզերք և վերադառնալիս վայրէջք կատարում երկրի վրա այնպես ինչպես սովորական օդանավերը։ Այս մարդը մեծ գյուտարար է և մեծ մտածող։ Էլոն Մասկը այդ ելույթում շարադրեց իր ծրագիրը Մարսը բնակեցնելու մասին։ Նա ծրագրում է առնվազն մեկ միլիոն մարդ տեղափոխել Մարս իր կառուցած հատուկ տիեզերանավերով։ Մասկը համոզված է, որ մի օր երկիր մոլորակը կանգնելու է կործանման վտանգի առջև և այդ պատճառով պետք է մտածել այլ մոլորակներ տեղափոխվելու մասին։ Լավագույն մոլորակը ըստ գիտնականի Մարսն է։
Ալիս Սողոմոնյան- Հաց բերող Արթուր Սարգսյանի անձնազոհ արարքը. դա ավելին էր ամեն տեսակի հասարակական-քաղաքական ճոռոմ տեքստերից: Դա հենց մշակութաբանական հզոր տեքստ էր, մարդկային արարք, որը ցնցեց անմարդկային կյանքի, զեխությունների վրա փտող այս համակարգին: Վերջին շրջանում ինձ ոչինչ այդպես չի ուրախացրել, որքան այդ հզոր տղայի բանտից ազատման լուրը: Խիղճն էր բանտվել ու ինչ հրաշալի է տեսնել նրան՝ կապանքներից ազատված, ազատության մեջ:
Արմեն Մարտիրոսյան- Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը։
Արքմենիկ Նիկողոսյան- Չեմ կարող առանձնացնել իսկապես հնչեղ որևէ ելույթ:
6.2016թ.-ի ամենապոզիտիվն ու ամենանեգատիվը
Տիգրան Հակոբյան- Ապրիլայն պատերազմն է, որ բնութագրում է անցնող տարին: Ապրիլը՝ զինվորի հերոսություն էր և իշխանությունների հանցավոր անգործության հետևանք, պարծանք էր և ամոթ, հիասթափություն էր և ոգևորություն: Այսինքն, պոզիտիվի և նեգատիվի շշմելու միասնություն:
Լևոն Գալստյան- Համազգային համախմբումն Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին: Զոհերը:
Հարություն Հարությունյան- Ստացվեց այնպես, որ տարվա պոզիտիվը Թրամփն էր իսկ նեգատիվը՝ ԱՄՆ-ի ընտրական համակարգը։
Հրայր Թամրազյան- Պոզիտիվը-նոր սերնդի լավատեսությունը և հայրենիքի ապագայի նկատմամբ վստահությունը, հայրենիքի համար զոհվելու պատրաստակամությունը։ Մենք տեսանք, թե ինչպես զոհաբերեցին իրենց կյանքը տասնյակ հայ պատանիներ, որոնք նույնիսկ չէին հասցրել սկսել իրենց կյանքը։ Նեգատիվը-շարունակվող կոռուպցիան, կաշառարությունը կառավարության տարբեր օղակներում և կաշառատվությունը ավերիչ ազդեցություն ունեն հայկական հասարակության կառուցվածքի վրա, այն պարզապես խարխլում է պետականության հիմքերը։ Հասարակ մարդու նկատմամբ անտարբերությունը։ Աղքատության բարձր մակարդակը։ Այս ամենը ծնում է անվստահություն վաղվա օրվա հանդեպ և վստահության բացակայություն կառավարության նկատմամբ։ Նոր կառավարության ղեկավարը խոստանում է վերացնել ստվերը, ասում է առանց այդ խնդրի լուծման Հայաստանը ապագա չունի։ Սթափ է գնահատում տնտեսության վիճակը, ասում է վիճակը ծանր է։ Մյուս կողմից նրա քննադատները թերահավատ են, որ նոր կառավարությունը կկարողանա իրավիճակ փոխել։
Իսկ առջևում ընտրություններ են և հայտնի չէ թե ինչպիսին կլինի այս կառավարության ապագան։
Ալիս Սողոմոնյան- Հայաստանի բնակչության 50 տոկոսը գտնվում է աղքատության շեմից ներքև, Հայաստանը կատաղի արագությամբ դատարկվում է: Սրա անունն արդեն էմիգրացիա չէ, այլ՝ էվակուացիա: Իսկ ապրիլյան պատերազմը, մեր անդառնալի կորուստները, պետականության հիմքերի հիմնահատակ խարխլումը անգամ իմ պես անուղղելի լավատեսին թույլ չեն տալիս խոսել պոզիտիվի դիրքերից: Միակ պոզիտիվը մեր հերոս տղաների անձնազոհությունն էր, ապրիլյան օրերին բոլորիս միասնությունն ու համախմբվածությունը:
Արմեն Մարտիրոսյան-4+4+4- ամենապոզիտիվը,
«Սասնա Ծռեր»-ի ապստամբությունը ամենանեգատիվն է:
Արքմենիկ Նիկողոսյան-Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելն ու նրա՝ ՀՀԿ-ին անդամակցելը:
7.2016թ.-ի մասմեդիայի ամենաազդեցիկ հրապարակումը
Տիգրան Հակոբյան- Ազդեցիկը այն հրապարակումն է, որը հետևանքներ է ունենում: Այդ առումով կառանձնացնեի ՀԵՏՔ-ի կայքում հրապարակված ԴԱՀԿ-ի պետ Մ.Պողոսյանի օֆշորային հաշիվների մասին լրագրողական հետաքննությունը: Ազդեցիկ էր այն առումով, որ հրապարակումից հետո Մ.Պողոսյանը ստիպված եղավ (կամ ստիպեցին) հրաժարական տալ: Այդ տեսակի հրապարակումներ գրեթե չես հանդիպի մեր երկրի մեդիահարթակներում, քանի որ մեծ ծավալի աշխատանք և լրագրողական պրոֆեսիոնալիզմ են պահանջում:
Լևոն Գալստյան- Ծանոթ չեմ։
Հարություն Հարությունյան- Շատ հրապարակումներ կան, որոնց մասին կուզեի նշել, բայց «Առավոտ» օրաթերթի կայքէջում Աննա Իսրայելյանի «Դեժավյու» հոդվածը կարծում եմ լավագույնն էր ։ Իհարկե, չեմ կարող չնշել «Հետք» էլեկտրոնային պարբերականի լրագրողական հետաքննությունների, ինչպես նաև ապրիլյան պատերազմի օրերին «Հետքի» կատարած աշխատանքների մասին։
Հրայր Թամրազյան- Մասմեդիայի ամենաազդեցիկ հրապարակումը. Քրիստինե Աղալարյանի և Էդիկ Բաղդասարյանի հետաքննությունը Միհրան Պողոսյանի օֆշորային հարստությունների մասին, որը կոչվում է «Պանաման նվաճած հայ գեներալը. Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերությունները և հաշիվները շվեյցարական բանկերում»։ Այս հետաքննությունը ունեցավ հետևանք։ ԴԱՀԿ ղեկավարին աշխատանքից ազատեցին։ Եթե շատ լինեն այսպիսի հրապարակումներ հետաքննություններ մեր հասարակությունը իսկապես կարող է առաջ գնալ։ Այս դեպքում մեր մամուլը լիովին կատարեց իր դերը, ծառայեց հանրությանը։
Ալիս Սողոմոնյան- Անկեղծ ասած՝ ես հայկական մասմեդիայի ակտիվ ընթերցողներից չեմ, բայց մեծ հաճույքով կարդում եմ Վարդ Սիմոնյանի բոլոր հրապարակումները:
Արմեն Մարտիրոսյան- Սա, հեղինակ Մհեր Արշակյան։
Արքմենիկ Նիկողոսյան-«Հետք»-ի տարբեր հետաքննություններն ու Մհեր Արշակյանի հրապարակումները «Սիվիլնեթում»:
8.2016թ-ի ամենասուր հումորը
Տիգրան Հակոբյան- Չեմ կարող ասել: Ճիշտ է, մի անեկդոտ են ինձ վերջերս պատմել, որը պարբերաբար վերապատմում եմ ընկերներիս նեղ շրջանում, բայց ցենզուրայից (ոչ քաղաքական) դուրս է:
Լևոն Գալստյան- Ռուսերենը՝ որպես երկրորդ պետական լեզու ընդունելու թեմայի արծարծումը:
Հարություն Հարությունյան- Այս տարվա դեկտեմբերի առաջին օրերին լսեցի,ծանոթներիցս մեկը ասաց «Նոր տարուն բան չմնաց։ Մարդ կա անցած տարվա բդի փողը չի փակվել, արդեն նոր տարվա սեղանի առևտուր ա անում»։
Հրայր Թամրազյան- Լավ հումոր, կատակներ շատ ենք լսել։ Բայց երևի ես վկայաբերեմ քաղաքական հումորի մի ռուսական կատակ։ Նախագահական ընտրությունները ԱՄՆ-ում ցույց տվեցին, որ ռուսաստանցիներին երջանիկ լինելու համար շատ քիչ բան է պետք. ընդամենը ունենալ լավ նախագահ Միացյալ Նահանգներում։ Սա ի դեպ ռուսական հումոր է։ Ես պարզապես թարգմանեցի այն։
Ալիս Սողոմոնյան -Այս ամբողջ քաղաքական կրկեսը տեղով մեկ հումոր է, մնացած շուլուխչի շոուները կարող են հանգիստ փակել:
Արմեն Մարտիրոսյան- Գագիկ Ծառուկյանի վերադարձը։
Արքմենիկ Նիկողոսյան- Մի երկու անգամ քահ-քահ ծիծաղել եմ, բայց հիմա չեմ հիշի՝ որ հումորի առիթով:
9. Ամանորյա պաթետիկ կենացների փոխարեն՝ մասնագիտական 3 արժեքավոր խորհուրդ:
Տիգրան Հակոբյան- Ինչպես կարող եմ ինքս որոշել, խորհուրդս արժեքավոր կլինի թե ոչ: Սահմանափակվեմ ամանորյա մաղթանքով. Happy New Year and Merry Christmas!
Լևոն Գալստյան- Առաջին՝ քիչ խոսեք, որ քիչ սխալվեք, երկրորդ՝ շա՛տ մտածեք, որ քիչ խոսեք, երրորդ՝ մի՛ անսացեք իմ ո՛չ առաջին , ո՛չ երկրորդ խորհրդին:
Հարություն Հարությունյան- Ամեն օր պետք է արթնանալ Ռ․Քիպլինգի պատգամով։ Նրա՝ «Եթե․․․» բանաստեղծությունը, որն ի դեպ թարգմանել է իմ վաղամեռիկ ընկերը՝ Վահան Հովհաննեսյանը, երբ ձերբակալված էր և գտնվում էր ԱԱԾ մեկուսարանում, լավագույն արժեքավոր խորհուրդն է․
Եթե գլուխդ չկորցնես, երբ շուրջբոլորը
Խուճապահար մարդիկ ամբաստանում են քեզ
Եւ ընդունակ լինես պահել մենաշնորհը
Հավատամքի, ու ոչ մի քայլ չնահանջես,
Եթե կարող ես դիմանալ, ինչքան որ պետք է,
Ու կեղծիքի ծովում ստի սահմանը չանցնել,
Եւ կույր ու թունավոր ատելության սև հետքը
Քո պաղարյուն սրտից գիտես հեռու պահել,
Եթե ամբոխի մեջ գիտենաս քո արժանիքը,
Բայց չհալվես արքաների ժպիտներից,
Լինես այնտեղ, ուր զգում են քո կարիքը
Եւ չընկճվես անսպասելի հարվածներից,
Եթե կյանքով լցնես կյանքիդ ամեն վայրկյանը,
Ու լիարժեք ապրես օրերդ հիասքանչ,
Ուրեմն տեր ես աշխարհի ժառանգությանը,
Եւ ավելին՝ Մա'րդ ես, Մա'նչ:
Հրայր Թամրազյան- Իմ երեք խորհուրդները լրագրողներին։ Եթե ուզում եք հավատարիմ ընթերցող, ունկնդիր և հեռուստադիտող ունենալ երբեք մի ստեք, երբեք մի փորձեք աղավաղել իրադարձությունը ավելացնելով ձեր հորինվածքը այդ իրականության մասին։ Նախ` փոխանցեք այն ինչ տեսնում և լսում եք, հետո փորձեք գնահատել կատարվածի իմաստն ու նշանակությունը, կարևորությունը ՝ ներկայացնելով խնդրի նախապատմությունը։ Փորձեք բացատրել կատարվածը ներկայացնելով տարբեր տեսակետներ, վկայաբերելով թե’ փորձագետներին և թե այդ հարցով շահագրգիռ շարքային մարդկանց տեսակետները։ Փաստերի հետ աշխատելիս չի կարելի հիմք ընդունել մեկ աղբյուր միայն։ Դրանք պետք է անվերջ ստուգել։ Հաճախ լրատվամիջոցները շտապելով առաջինը հրապարակել լուրը, սխալ տեղեկություն են հրապարակում, չհասցնելով ճշգրտել լուրը մի քանի աղբյուրներով։ Ավելի լավ է ուշ, բայց ճշգրիտ։ Տեղեկատվության ճշգրտությունն է ապահովում հավաստի լրատվական աղբյուր լինելու համբավը։ Երբեք մի փորձեք ավելի խելոք երևալ ձեր հարցերով։ Լավ հարցը ոչ թե գեղեցկախոսությամբ համեմված երկարաշունչ նախադասություն պետք է լինի, այլ պարզ ու հասարակ լեզվով ձևակերպված այլ հարց, որի պատասխանը հասկանալի է, սպառիչ ու ըստ էության։ Մեր հայ լրագրողներին խորհուրդ կտայի նաև օտար լեզուներ սովորել, հատկապես անգլերեն, կարդալ արևմտյան մամուլ։
Ալիս Սողոմոնյան-Խորհուրդների փոխարեն կարող եմ իմ նշանաբանն ասել՝ պայքարել, երբեք չհանձնվել, հետևողականություն և պատասխանատվության բարձր գիտակցում:
Արմեն Մարտիրոսյան-1.ՀՀ քաղաքացիներ։ Մեր պետությունը մեր տեղը ոչ ոք չի փրկի։ Ու դա դժվար չէ։ Մենակ պետք է ընտրության օրը գնանք ընտրատեղամաս։
2.Անգամ Հայաստանում, գիրք կարդացողն է ղեկավարում հեռուստադիտողին։
3.Քաղաքացին իրավունք ունի ամեն ինչի, ինչ որ արգելված չէ օրենքով։ Պետական ծառայողը իրավունք ունի անել միայն այն, ինչ գրված է օրենքում։
Արքմենիկ Նիկողոսյան- 1. Ֆեյսբուքում բանաստեղծություն քիչ կարդացեք:
2. Դիտեք «Բարձր գրականություն» նախագիծը Yerevan.today-ում և լսեք Հանրային ռադիոյով: Օգտակար է:
3. Ամեն դեպքում՝ անփորձանք տարի եմ մաղթում:
«Ստեղծագործական Հայաստան-2016» մեդիանախագիծ
ՎԱՐԴուհի Սիմոնյան
Հեղինե Ասրյան
Սյուզան Թոսունյան
Անահիտ Խաչատրյան
Արթուր Խաչատրյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 23:54 • 22.11.24 Երևանը կհրաժարվի Բաքվի դեմ հայցերից, եթե կնքվի խաղաղության պայմանագիրը. Փաշինյան
- 23:52 • 22.11.24 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան
- 23:50 • 22.11.24 SMS` գրավոր տեքստով եմ խնդրել հրաժարական տալ պաշտոնյաներին, բայց ոչ ուշ երեկոյան. Փաշինյան
- 23:10 • 22.11.24 Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան
- 21:16 • 22.11.24 Փաշինյանը հող է նախապատրաստում իշխանությունը Աննա Հակոբյանին փոխանցելու համար, եթե դրսից ճնշումներ լինեն․ Հայկ Նահապետյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Ժամանց 15:13 • 24/11 Շերը պատմել է «շոկի» մասին, երբ տարիներ անց պարզել է իր իսկական անունը Հեղինակավոր «Օսկար» և «Գրեմմի» մրցանակների դափնեկիրը պատմել է, որ երբ 1979-ին դիմել է օրինական անունը փոխելու համար, շոկի է ենթարկվել՝ բացահայտելով, որ ծննդյան վկայականում իր անունը նշված է Շերիլ (Սարգսյան), այլ ոչ թե Շերիլին. երգչուհին միշտ կարծել է, որ իր իրական անունը Շերիլին է:
-
Իրադարձային 11:34 • 24/11 Աշխատասենյակում հայտնաբերվել է ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը։ Տեղում պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Անդրեյ Վերանյանն է։
-
Քաղաքականություն 15:42 • 24/11 Թրամփի վարչակազմը կլինի ամենահայամետը Վուդրո Վիլսոնի նախագահությունից ի վեր. Ջոել Թենի «Այլևս չենք հանդուրժելու Ադրբեջանի և Թուրքիայի ահաբեկչական իշխանությունը։ Ես, Քիմ Ռեյնոլդսը՝ Այովայի նահանգապետը, հայտարարում ենք 2024 թվականի ապրիլի 24-ը որպես Հայաստանի վերաբերյալ իրազեկման օր», – գրել է Թենին։
-
Իրադարձային 11:46 • 24/11 Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Ռուսաստանում «Օրեշնիկ» չկա: Դա դասական զենք է՝ միջմայրցամաքային բալիստիկ զենք, որն ամրագրված է պայմանագրերում։ Պարզ է, թե Ռուսաստանում քանի նման զենք կա»,- ասել է նա՝ ընդգծելով, որ «Օրեշնիկ» անվանումը «հորինել է» Պուտինը։
-
Իրադարձային 12:43 • 24/11 ՀՀ ՊՆ-ն հորդորով դիմել է ԶԼՄ-ներին ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական կարողություններն ընդլայնելու նպատակով սպառազինության ձեռքբերման, ինչպես նաև ձեռքբերման բանակցությունների մանրամասների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող մի...
-
Իրադարձային 13:45 • 24/11 Երևանում փրկարարներն օգնության են հասել BMW-ում արգելափակված երեխային Նոյեմբերի 24-ին՝ ժամը 10:01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցում BMW մակնիշի ավտոմեքենայի դուռը փակվել է, մանկահասակ երեխան մնացել է ներսում: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
-
Սպորտ 14:33 • 24/11 Անչելոտին որոշել է՝ ինչպես պետք է վերադարձնի Մբապեի ինքնավստահությունը Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին դիտարկում է Կիլիան Մբապեին հարձակման ձախ եզրում օգտագործելու տարբերակը «Լեգանես»-ի հետ Իսպանիայի Պրիմերայի 14-րդ տուրի առաջիկա խաղում՝ ֆրանսիացի ֆուտբոլիստի ուժերի նկատմամբ վստահությունը վերականգնելու համար։
-
Սպորտ 16:00 • 24/11 Հալանդը կարող է 1 օրով բանտ նստել Շվեյցարիայում Ֆուտբոլիստ Էռլինգ Հալանդը Շվեյցարիայում խնդիրներ է ունեցել օրենքի հետ: Ըստ Blick-ի, «Մանչեսթեր Սիթի»-ի և Նորվեգիայի հավաքականի հարձակվողը 60 շվեյցարական ֆրանկի չափով (64,36 եվրո) չվճարված տուգանք ունի երկրի արևմուտքում գտնվող Վո կանտոնում: Տուգանքը սահմանվել է հոկտեմբերի 25-ին:
-
Իրադարձային 15:42 • 23/11 Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա Նոյեմբերի 25-27-ը Մոսկվայում մասնակցելու են «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին։
-
Քաղաքականություն 14:34 • 23/11 Առաջին պատասխանատուն Փաշինյանն է, ինքն է սխալ կադրեր նշանակել բանակում. Սամվել Բաբայան. Hetq.am «Իշխող քաղաքական ուժը պատրաստվում է ընտրությունների և այդ հանումներով մեկնարկը տվեց, էլի են մարդիկ հանելու»,- ասել է Բաբայանը՝ վերջին օրերին տեղի ունեցող պաշտոնանկությունների մասին:
-
Քաղաքականություն 00:02 • 23/11 Խաղաղության պայմանագրի կնքման դեպքում ՀՀ-ն փոխադարձության հիման վրա կհրաժարվի Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից․ Փաշինյան (տեսանյութ) Դա նշանակում է, ոչ մենք իրենց նկատմամբ, ոչ էլ իրենք մեր նկատմամբ չպետք է ներկայացնեն հայցեր նախորդիվ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ և հրաժարվենք հայցերից՝ փոխադարձաբար։
-
Իրադարձային 10:35 • 23/11 Մենք ոչ միայն պարտադիր ժամկետային ծառայությունը կրճատելու հնարավորություն չունենք, այլ այսօր, առավել քան երբևէ, համալրման խնդիրը հրատապ է. Տիգրան Աբրահամյան Այն ծրագրերն ու մեխանիզմները, որոնք կառավարությունն է ընդունել, դրանք այս առումով ոչ միայն բեկման հնարավորություն չեն ստեղծել, այլ շատ դեպքերում ծանր հետևանքների են հանգեցնում:
-
Իրադարձային 16:14 • 22/11 Շատ լավ է պարտադիր զինծառայությունը մեկ տարի դարձնելը, բայց անհասկանալի է՝ ինչ է անելու զինվորն այդ մեկ տարում. փորձագետը՝ ՊՆ նոր հայեցակարգի մասին Սահմանապահները պետք է բացառապես պայմանագրային զինծառայողները լինեն, գումար ստանան սահմանին ծառայելու համար, ժամկետային զինծառայողի վրա դա թողնելը դա շատ սխալ է:
-
Իրադարձային 10:00 • 22/11 ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Ժամանց 15:13 • 24/11 Շերը պատմել է «շոկի» մասին, երբ տարիներ անց պարզել է իր իսկական անունը Հեղինակավոր «Օսկար» և «Գրեմմի» մրցանակների դափնեկիրը պատմել է, որ երբ 1979-ին դիմել է օրինական անունը փոխելու համար, շոկի է ենթարկվել՝ բացահայտելով, որ ծննդյան վկայականում իր անունը նշված է Շերիլ (Սարգսյան), այլ ոչ թե Շերիլին. երգչուհին միշտ կարծել է, որ իր իրական անունը Շերիլին է:
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
Գիտություն/տեխնիկա
-
13:25 • 22.11.24 Mercedes-Benz մեքենաները կարելի է կառավարել Apple Watch-ի միջոցով
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Սպորտ
-
21:12 • 24.11.24 «Նոա»-ն 3:1 հաշվով հաղթեց «Փյունիկ»-ին
-
20:05 • 24.11.24 80-129. Հայաստանի Բասկետբոլի հավաքականը զիջեց Ավստրիայի ընտրանուն
-
19:02 • 24.11.24 Ֆերստապենը՝ «Ֆորմուլա 1»-ի 2024 թվականի չեմպիոն
Իրադարձային
-
19:24 • 24.11.24 Էջմիածնում կատարվեց քահանայական ձեռնադրություն
Մամուլի տեսություն
-
09:25 • 23.11.24 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
-
09:23 • 23.11.24 Նորից իրավիճակ է փոխվել. «Հրապարակ»
Իրավունք
-
18:42 • 22.11.24 Սարգիս Գալստյանը դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Ժամանց
-
13:59 • 22.11.24 Շերը ոճային փոփոխության է դիմել՝ դառնալով շիկահեր (լուսանկարներ)