2016-ի ռեկվիզիտն ու ամենապլաստիկ պերսոնաժները. ողբերգությունից դեպի կատակերգություն
Այսօր «Ստեղծագործական Հայաստան» մեդիանախագծի բեմում թատերական և կինոաշխարհի գործիչներն են: Մեր նախորդ թողարկման առաջաբանում մենք թվեցինք այն ընտրախավերին, որոնց 300 ներկայացուցիչներն արդեն մասնակցել են մեր հարցախույզին: Եվ մինչ կամբողջանա ստացված տեղեկատվական հոսքերի հետ մեր վերլուծական աշխատանքը, շտապենք հրապարակել մեր հարցումների, թերևս, ամենաակնառու փաստը. Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ»-ը հավակնում է դառնալ ոչ միայն տարվա ֆիլմ, այլև՝ 2016թ.-ի մշակութային ամենամեծ իրադարձությունը: Ուրախ ենք արձանագրել, որ տաղանդավոր կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Մհեր Մկրտչյանը նույնպես միացել է մեր մեդիանախագծին, ի թիվս այն գործիչների, որոնց հաջողվել է մեր ոչ այնքան գեղագետ ժամանակին պարտադրել արժեքավոր ստեղծագործություններ, մնայուն գործեր:
1.Ո՞րն էր 2016թ.-ի ամենանշանակալի հասարակական-քաղաքական իրադարձությունը
Մհեր Մկրտչյան/կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր/ -2016թ.-ի Հայաստանյան կարևորագույն իրադարձությունը ապրիլյան քառօրյա պատերազմն էր, որը, լինելով ի սկզբանե քաղաքական, ստացավ նաև հասարակական երանգ:
Անահիտ Աղասարյան/դրամատուրգ/- Նախագահական ընտրություններն ԱՄՆ-ում, Թրամփի հաղթանակը, որի հետ սին հույսեր եմ կապում:))
Վահրամ Սահակյան/ թատերագիր, բանաստեղծ, դերասան/- Ամենանշանակալի իրադարձությունը, թերևս, նոր վարչապետի նշանակումն էր ու դրա հետ կապված կառավարության որոշակի թարմացումը:
Կարինե Ջանջուղազյան/ՀՀ վաստակավոր արտիստ/- Ապրիլյան պատերազմը, որը սոսկալի ցավ պատճառեց, «Սասնա Ծռերի» հերոսականությունն ու հաջորդող կիսատ - պռատ հեղափոխությունը:
Աննա Բայաթյան/ռեժիսոր/- «Սասնա Ծռերի» ապստամբությունը։
Էդգար Թաթիկյան/Արցախի «Երեք խնձոր» տիկնիկային թատրոնի հիմնադիր ռեժիսոր, սցենարիստ/- Չեմ կարող առանձնացնել, բայց, հաստատ, իսկանդերները չեն:
2․2016թ.-ի մշակութային ամենամեծ իրադարձությունը
Մհեր Մկրտչյան- Կարծում եմ՝ 2016 թվականին Հայաստանում մշակութային գլոբալ իրադարձություն չի եղել :) /Իսկ մեր մեդիանախագծի ճնշող մեծամասնության կարծիքով տարվա ամենամեծ մշակութային իրադարձությունը հենց Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ»ֆիլմն է. Tert.am/
Անահիտ Աղասարյան- Այվազովսկու ծննդյան կապակցությամբ Մոսկվայում անցկացված «Այվազովսկու օրերը» և այցելուների հուսադրող քանակը՝ 240.000: Իսկ «ամենահեղափոխական» մշակութային իրադարձությունը Բոբ Դիլանի Նոբելյան մրցանակն էր:
Վահրամ Սահակյան- Առանց ավելորդ համեստության ասեմ, որ 2016-ի ամենամեծ մշակութային իրադարձությունը պիտի լիներ իմ հեղինակած նոր «Մեա Կուլպա-2» ներկայացման պրեմիերան, ինչը հետաձգվեց եւ կկայանա 2017-ի փետրվարին։ Մնացած մշակութային բոլոր իրադարձությունները, ինչպես միշտ, անցան մեր երկրի կողքով։
Կարինե Ջանջուղազյան- Ամենամեծ մշակույթային իրադարձությունը, ինձ համար, Աննա Բայաթյանի ֆիլմն էր, որի սցենար հեղինակն եմ և շատ տպավորված եմ ֆիլմի գեղարվեստական արժեքով, ինչպես նաև` «ՍՈՍԵ» միջազգային կինոփառատոնը, որտեղ ժյուրիի անդամ էի, ինչի շնորհիվ տարվա ամենահետաքրքիր պահերն ու հանդիպումներն ունեցա:
Աննա Բայաթյան- Ինձ համար տարին լեցուն էր մշակույթային իրադարձություններով. «ՍՈՍԵ» միջազգային կինոփառատոնին իմ մասնակցությունը որպես նախընտրական ժյուրիի անդամ, ինչպես նաև իմ ֆիլմի ցուցադրումը Նյու Յորքում, Լոս Անջելեսում և Մոսկվայում, այդ ընթացքում հասցրեցի ավարտել իմ հերթական ֆիլմը:
Էդգար Թաթիկյան- «Ավրորա» մրցանակաբաշխությունը:
3. 2016թ.-ին կարդացած ամենախոսուն գիրքը
Մհեր Մկրտչյան- Ցավոք, ժամանակի սղության պատճառով այս տարի ոչ մի գիրք չեմ կարդացել:
Անահիտ Աղասարյան- Սվետլանա Ալեքսիևիչ-«У войны не женское лицо»: Ինձ համար բացահայտում էր նաև ռուսական գրող-բլոգեր Նարինե Աբգարյանը, ում մասին գիտեի, բայց չէի կարդացել:
Վահրամ Սահակյան-2016-ին,իմ կողմից որևէ նոր գիրք չի կարդացվել։
Կարինե Ջանջուղազյան- Այս տարի քիչ եմ կարդացել, սակայն կարող եմ առանձնացնել Անդրեյ Պլատոնովի պատմվածքները, իսկ իմ Աստվածաշունչը միշտ ինձ հետ է:
Աննա Բայաթյան- Վարդան Ֆերեշեթյանի թարգմանությամբ Սերգեյ Փարաջանովի պատմվածքների և սցենարների ժողովածուն:
Էդգար Թաթիկյան- Վազգեն Օվյան. «Լեռնակերտ»:
4․2016թ.-ին դիտած ամենատպավորիչ ֆիլմը։
Մհեր Մկրտչյան- Վերջերս դիտեցի Հրանտ Վարդանյանի նկարահանած վավերագրական ֆիլմը` Տիգրան Հեքեքյանի ղեկավարած « Փոքրիկ երգիչների» մասին: Հիացմունք, հուզմունք ու մեծ հպարտություն ապրեցի տեսնելով մեր շնորհաշատ, հասակ առնող սերունդը: Թերևս հենց այդ ֆիլմն էլ կնշեմ:
Անահիտ Աղասարյան- Ռոման Պոլանսկի «Վեներան մորթիների մեջ»: Պոլանսկին այս ֆիլմով «master-class» է տալիս, թե ինչպես կարելի է երկու դերասանով էլեգանտ ֆիլմ նկարել:
(Հատված Անահիտ Աղասարյանի սցենարով նկարահանված «Քրմուհին» ֆիլմից-Tert.am)
Վահրամ Սահակյան-Ես չէի տեսել Լուիս Բյունուելի La Voie lactée- «Ծիր Կաթին» (1969) ֆիլմը, դա էր ամենատպավորիչ ֆիլմը;
Կարինե Ջանջուղազյան- Ռեժիսոր Սելչուկ Սառա, Գերմանիա, « Իմ վերջին համերգը»։
Աննա Բայաթյան- Բուլղարական «Սերը» ֆիլմը: Ցավոք, հղումը չկա, քանի որ փառատոնային ֆիլմ է:
Էդգար Թաթիկյան- «Երկարատև նշանադրություն», ռեժիսոր՝ Ժան-Պիեռ Ժենե։
5․2016-ի հրապարակային ամենահնչեղ ելույթը
Մհեր Մկրտչյան- Ճիշտն ասած, չեմ հիշում մի ելույթ, որը կցանկանայի առանձնացնել:
Անահիտ Աղասարյան- Պուտինի ենթատեքստերով լի ուղերձը Դաշնային ժողովին:
Վահրամ Սահակյան- Չեմ նկատել:
Կարինե Ջանջուղազյան- Հնչեղություն ունեին և մինչ հիմա էլ հնչում են «Սասնա ծռերի» ելույթները:
Աննա Բայաթյան- Անդրեյ Տարկովսկու մասին Դմիտրի Ավանեսովի ելույթը Մոսկվայում: Շատ եմ ցավում, որ այն վայելելու ընթացքում մոռացա տեսագրել:
Էդգար Թաթիկյան- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետևյալ երկու արտահայտությունները՝ «Մենք կռվում ենք հիմնականում 80-ականների զենքով…» և կորցրած հողատարածքների մասին արված արտահայտությունը՝ «Դրանք անպետք հողեր են…»:
6․2016թ.-ի ամենապոզիտիվն ու ամենանեգատիվը։
Մհեր Մկրտչյան- Պոզիտիվը` նորանշանակ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Նեգատիվը` սպեկուլյացիա կառուցված ողբերգության վրա , կամ մեկ բառով՝ «Երկրաշարժ» ֆիլմը:
Անահիտ Աղասարյան- Ամենապոզիտիվը՝ նոր բնակարանիս հիմնահատակ վերանորոգումը: Ամենանեգատիվը՝ այդ «ռեմոնտի» վերջը Բյուրականի աստղադիտակով էլ հնարավոր չէ տեսնել:
Վահրամ Սահակյան- Կոնկրետ ինձ համար, 2016-ի ամենապոզիտիվն իմ ամուսնությունն էր, իսկ ամենանեգատիվը՝ հասարակության անմիտ պառակտվածությունը, բևեռացումն ու թշնամանքը մեկը մյուսի նկատմամբ:
Կարինե Ջանջուղազյան- Դժվարանում եմ ասել, սակայն ինձ ամենից շատ հուզել է «Սասնա Ծռերին» հաց տանողը՝ Արթուր Սարգսյանի նման ազնվագույն հայի կերպարը, իսկ նեգատիվից հոգնեցինք…
Աննա Բայաթյան- Ամենապոզիտիվը եղել է ֆրանսիացի հայտնի դերասան Մարկ Դյուրեթի հետ իմ ծանոթությունը, որը ցանկություն հայտնեց նկարահանվել իմ ֆիլմում, իսկ նեգատիվ է ֆեյսբուքյան տրամադրությունը:
Էդգար Թաթիկյան- 2016թ.-ի ամենապոզիտիվը ապրիլյան դեպքերից հետո սոցցանցերում հայտնվեց հետևյալ արտահայտությունը՝ «Մենք բուշլաթներով հաղթեցինք, հանկարծ կոստյումներով մեզ չդավաճանեք»: 2016թ.-ի ամենանեգատիվն այն էր, երբ Արցախի պատգամավոր Հայկ Խանումյանին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ծեծից հետո, նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը արեց հետևյալ արտահայտությունը՝ «Եթե հիմա մեկն անպատվում է մարդկանց, ի՞նչ անենք, լռե՞նք»: Չէ՛, միանգամից սպանե՛ք /ավելացված է իմ կողմից/:
7․2016թ.-ի մասմեդիայի ամենաազդեցիկ հրապարակումը
Մհեր Մկրտչյան- Երևի «Հետք»-ի ֆոտոները ապրիլյան օրերից:
Անահիտ Աղասարյան- «Սասնա ծռերի» հանձնվելու արարողությունը, որն ուղեղիցս երբեք չի ջնջվի:
Վահրամ Սահակյան- Մասմեդիայից լավ բաներ կան աշխարհում:
Կարինե Ջանջուղազյան- Ամեն ինչ չեմ կարդում ու լավ եմ անում, որովհետև մեդիան լցված է նենգախոսությամբ և նեգատիվ մտքերով: Ընթերցում եմ միայն ՎԱՐԴուհի Սիմոնյանի հարցազրույցները, որոնցից ոչ մեկն իր բարձրարժեքությամբ առանձնացնել չեմ կարող և ուրախացել եմ լրագրող Մարինա Բաղդագյուլյանի վերադարձով, որի խոսքին վստահում եմ:
Աննա Բայաթյան- Չեմ հետևում լրատվամիջոցներին:
Էդգար Թաթիկյան- Առանց «շոպլիկության», ՎԱՐԴուհի Սիմոնյան «Կրքոտ դիֆերամբների ամենապատեհ ժամը»։
8․2016-ի ամենասուր հումորը
Մհեր Մկրտչյան- Չեմ կարող մտաբերել:
Անահիտ Աղասարյան- Ֆեյսբուքում հաճախ նյութեր են լինում, որոնցում օգնություն են խնդրում և նշում. «եթե չեք կարող օգնել, գոնե տարածեք»: Վերջերս մի ստատուս կարդացի. «Փոքրիկ Իշխանը օգնության կարիք ունի: Եթե չեք կարող օգնել, գոնե կարդացեք»:
Վահրամ Սահակյան-2016-ը չի փայլել սուր հումորով:
Աննա Բայաթյան- Չեմ մտաբերում։
Էդգար Թաթիկյան- Անկեդոտ. Ապրիլյան դեպքերի ժամանակ հայ զինվորների փամփուշտները վերջանում են: Հրամանատարը հրամայում է ավտոմատը պահել և ասել՝ «Դը-դը-դը-դը՜»: Մոտենում է ադրբեջանական տանկը, բացվում է դուռը, դուրս է գալիս տանկիսիտը և ասում՝ «Գը՜մփ»:
9. Ամանորյա պաթետիկ կենացների փոխարեն՝ մասնագիտական 3 արժեքավոր խորհուրդ
Մհեր Մկրտչյան-1. տաք հագնվել
2. չկորցնել հումորի զգացումը
3. սիրել միմյանց
Անահիտ Աղասարյան- Երեք խորհուրդը մի վիրավորանք է:)) Մասնագիտական խորհրդի կարգով մեր կինեմատոգրաֆիստներին պարզապես հիշեցնեմ, որ պարսկական կինոյում էրոտիկ տեսարաններն արգելված են, բռնություն ու սպանություններ չկան, վիթխարի գումարներ չեն ծախսվում, բայց այսօր, չգիտես ինչու, պարսկական կինոն կայացած ու ինքնատիպ երևույթ է համաշխարհային կինեմատոգրաֆում, ֆիլմերը մրցանակներ են շահում հեղինակավոր փառատոններում և ունեն դրամարկղային հաջողություն: Բոլորիս մաղթում եմ սեր, բարիք ու առողջ կյանք: Սիրիան վերականգնվի՝ ամեն ինչ լավ կլինի:
Վահրամ Սահակյան- Ամաչեք ձեր արարքներից, այլ ոչ մասնագիտությունից (բա ես տաքսու շոֆե՞ր եմ)
- Քիչ բողոքեք կյանքից, մանավանդ որ այն ինքներդ եք փչացրել։
- Երեխաներին թողեք մեծանան յուրովի, իրենց անձնական կյանքով, մի ստիպեք, որ նրանք անեն այն բոլոր հիմարությունները, ինչ ժամանակին արել եք դուք, ուղղորդվեք Թումանյանի «Ապրեք երեխեք, բայց մեզ պես չապրեք» կարգախոսով։
Կարինե Ջանջուղազյան-1. Սիրելի՛ դերասաններ դադարեք դերասանություն անել:
2. Հետևե՛ք աշխարհում տիրող մշակույթային իրադարձություններին, որ գոնե մի փոքր ճաշակ դրսևորեք:
3. Բավ է դերասաններ արտադրել, կարևորեք տաղանդն ու վառ անհատականությանը:
Էդգար Թաթիկյան- 1. «Զարթուցիչը ջեռուցիչից հեռու դիր»:
2. «Սարի ուսին սիրուն լուսին»:
3. Երբ մասնագետ դառնամ, խորհուրդ կտամ: Բայց մեկ ա, չեմ դիմանում, շնորհավոր Ամանոր:
Աննա Բայաթյան- Մասնագիտական խորհուրդներ թող տան մեր մեծերը, սակայն կուզեի, որ քննադատության մեջ ավելի զուսպ գտնվեին, առաջնորդվեին սիրով, չկոտրեին երիտասարդներին, ավելի քան երբևէ գնահատեին մեր ջանքերը , որոնք առանց այն էլ դժվար է դրսևորել մեր ժամանակներում:
«Ստեղծագործական Հայաստան-2016» մեդիանախագիծ
ՎԱՐԴուհի Սիմոնյան
Հեղինե Ասրյան
Սյուզան Թոսունյան
Անահիտ Խաչատրյան
Արթուր Խաչատրյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
«Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 12:29 • 21.11.24 Ինչո՞ւ մանկապարտեզը հոկտեմբերին չի բացվել, ստացվում է՝ սո՞ւտ եմ ասել. զգուշացնում եմ՝ մեկը չխախտի ժամկետը․ Փաշինյան
- 12:12 • 21.11.24 Մայթով քայլում ես, տեսնում 61 թվի «ԳԱԶ 66»-ի «ռամա» է դրված պապուց հիշատակ, տարե՛ք ձեր տուն, պատից կախեք. Նիկոլ Փաշինյան
- 11:05 • 21.11.24 Վահե Ղազարյանի հետ մանկությունից ընկերներ ենք, դա շատ հարցերում օգնել է, երբեմն՝ խանգարել․ Փաշինյան
- 21:03 • 20.11.24 Չենք սպասում 2026-ի ընտրություններին, ամեն բան անելու ենք, որ իշխանափոխությունը լինի մինչև այդ. Աննա Գրիգորյան
- 20:33 • 19.11.24 Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը․ Հայկ Մամիջանյան
- 18:50 • 19.11.24 ԱրարատԲանկը` «Իմ անտառ Հայաստան»-ի կողքին․ Ազնավուրի անվան անտառ է հիմնվելու (տեսանյութ)
- 15:03 • 19.11.24 Սուբսիդիայի տոկոսը պահպանելով հնարավորինս նվազ՝ կավելացնենք քաղաքապետարանի եկամուտները. Ավինյան
- 14:07 • 19.11.24 «Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» Երևանի ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց
- 12:49 • 19.11.24 Մինչև 7 տարեկան երեխաները տրանսպորտով կերթևեկեն անվճար, թոշակառուները՝ 30% զեղչով. փոխքաղաքապետ
- 15:40 • 18.11.24 «Նոմա» ռեստորանը ներկայանում է նորովի. այն կընդունի իր հյուրերին նաև ձմռան ամիսներին
- 12:44 • 18.11.24 Այն, որ պաշտոնանկությունների մասին դուք գիշերն եք իմացել ու գրել, դա չի նշանակում, որ այդ գործընթացները տեղի են ունեցել գիշերը. Վահագն Ալեքսանյան
- 12:27 • 18.11.24 Հովիկ Աղազարյանի մասով կա հարուցված կարգապահական վարույթ, որը կունենա հետևանք. Վահագն Ալեքսանյան
- 12:18 • 18.11.24 Սափրվելը հետևանքներ էր ունենալու. մի՛ ափսոսացեք, շատ բան չենք կորցրել. Աղվան Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին
- 12:05 • 18.11.24 Այդ պաշտոնանկությունները դիտարկում եմ նախընտրական տրամադրությունների ներքո. Տիգրան Աբրահամյան
- 11:55 • 18.11.24 Օպերայի տարածքի շինությունները քանդելու ենք ու ստանանք կանաչ տարածք՝ մարդկանց օգտագործման համար. քաղաքապետ
- 11:54 • 18.11.24 Մենք մեր պահանջներում ավելի խիստ ենք լինելու, չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներ. Ավինյան
- 17:39 • 15.11.24 Վերելակը կանչեք՝ չի գա, գալիս մեծ-մեծ խոսում եք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը
- 16:18 • 15.11.24 Մե՞նք ենք «Հոկտեմբերի 27»-ի շահառուն, թե Անդրանիկ Քոչարյանը, որ այդ խառը վիճակում պաշտոնյաների ցանկ էր ներկայացնում, մեկն էլ ինքն էր. Քրիստինե Վարդանյան
- 13:21 • 15.11.24 Սասուն Միքայելյանի որդին այնքան լավ քաղաքապետ է, որ ասում են՝ «Սևակը Հրազդանի հետ է ամուսնացել»․ Անդրանիկ Քոչարյան
- 12:46 • 15.11.24 Կիրանցում անասունը սահմանն անցնու՞մ է. Փաշինյանը՝ Տավուշի մարզպետին
- 12:16 • 15.11.24 Ո՞վ է ում ձեռք առնում, ուզում եմ հասկանամ, ես «քյասիբի ռադիո» չեմ․ Փաշինյանն՝ իրավապահներին
- 12:05 • 15.11.24 Ոստիկանության զորքերը կենտրոնացված են Երևանում, այնպես կանենք, որ մարզերում էլ խնդիր չլինի. Փաշինյան
- 11:04 • 15.11.24 Դուք ոչ միայն Փաշինյանի, այլ Զավենիչի երկրպագուն եք. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Տնտեսություն 17:52 • 21/11 Փոքր ու միջին բիզնեսին խեղդելու են, կմնան միայն խոշոր ընկերությունները, որոնք ավելի կառավարելի են, հարկային բեռը 5 տոկոսից կդառնա 30. Թադևոս Ավետիսյան Տասնյակ հազարավոր մարդիկ դառնալու են գործազուրկ, կորցնելու են իրենց փոքրիկ բիզնեսը և փաստացի «հերոս հարկ վճարողից» դառնալու են անապահով մարդիկ և դիմելու են նպաստի:
-
Իրադարձային 11:13 • 21/11 Մենք չենք կարող տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը զոհել՝ Ղրիմը վերադարձնելու համար. Զելենսկի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան չի կարող կորցնել տասնյակ հազարավոր մարդկանց՝ Ղրիմը վերադարձնելու համար։ Նա խոստովանել է, որ թերակղզին կարող է վերադարձվել դիվանագիտական ճանապարհով։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
-
Իրադարձային 11:06 • 21/11 ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Բաքվում ԱՄՆ դեսպանի՝ սահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ հայտարարությունը Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա այս մասին Սպուտնիկ գործակալության հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆից ՝ մե
-
Իրավունք 16:10 • 21/11 ՄՔԴ նախաքննական պալատը ձերբակալության օրդեր է արձակել Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ Որոշումն ընդունվել է 2023-ի հոկտեմբերի 8-ից մինչև 2024-ի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «մարդկության դեմ և ռազմական հանցագործություններ» կատարելու մեղադրանքների պատճառով։
-
Իրավունք 14:14 • 15/11 Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը, գործը կրկին քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։
-
Քաղաքականություն 17:31 • 18/11 Իշխանության վարկանիշը հասել է պատմական նվազագույնի, ուստի փնջով պաշտոնանկությունների անհրաժեշտություն էր առաջացել. քաղաքական մեկնաբան Նախևառաջ, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել իր և իր թիմի նկարագիրը: «Այդ մասին վկայում են մի շարք գործընթացներ, ինչը, բնականաբար, ենթադրում է նաև կադրային որոշակի փոփոխություններ։
-
Իրադարձային 11:51 • 15/11 911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի. քաղաքացին կանչ կիրականացնի 112 հեռախոսահամարով Այս բոլոր միջոցառումները միտված են հանրությանն ավելի պրոֆեսիոնալ ծառայություն մատուցելուն, հանրապետությունում առավել անվտանգ միջավայր երաշխավորելու, հանրության վստահության մակարդակի ամրապնդման ու դրանց շարունակական աճին:
-
Քաղաքականություն 12:12 • 15/11 Ո՞վ կարող է պետության մեջ թփրտա, ով նախկինում «ճռիկներ, վռիկներ» էր անում, հիմա էլ է անում, համբերությանս բաժակը լցվել է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ես էլ այս թեմայով խորհրդակցություն չեմ էլ անելու, դուք գնացեք արեք խորհրդակցություններ։ Ես չեմ կարող թույլ տալ, որ որևէ մեկն այս երկրում մտածի, որ վարչապետի ասածը դիտարկվի, որ դե հա, բաներ ասեց, գնաց
-
Իրադարձային 15:42 • 19/11 Մխիթար Հայրապետյանը, Ժաննա Անդրեասյանը դադարեցրել են անդամակցությունը «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին. Լենա Նազարյանն ընտրվել է խորհրդի նախագահ Իսկ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում մեկ հարց էր՝ Խորհրդի նոր նախագահի ընտրություն:
-
Ժամանց 12:15 • 18/11 Անջելինա Ջոլին կարմիր գորգին է հայտնվել 16-ամյա որդու հետ (լուսանկարներ) Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին տևական դադարից հետո առաջին անգամ կարմիր գորգի վրա է դուրս եկել որդու՝ Նոքսի հետ, որին նա լույս աշխարհ է բերել նախկին ամուսնուց՝ կինոաստղ Բրեդ Փիթից։ Լուսանկարները հրապարակվել են Daily Mail պարբերականում։
Տնտեսություն
-
15:17 • 21.11.24 98,000 դոլար. բիթքոինի արժեքը շարունակում է ռեկորդներ գրանցել
-
12:49 • 21.11.24 6 ամսով կսահմանափակվի խոզերի ներմուծումը Հայաստան
Մշակույթ
-
23:20 • 20.11.24 Երվանդ Քոչարի «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ է. ԿԳՄՍՆ
-
16:19 • 19.11.24 Ադրբեջանը յուրացնnւմ է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ
Իրադարձային
-
20:46 • 21.11.24 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ
-
19:00 • 21.11.24 ՄԱԿ-ում մեկնաբանել են Նեթանյահուի ձերբակալության ՄՔԴ-ի օրդերը
Իրավունք
-
17:23 • 21.11.24 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսով. ՔԿ
Ժամանց
-
21:46 • 20.11.24 Դուբայում ռեկորդային քաշով ոսկե ձուլակտոր են պատրաստել
-
22:58 • 19.11.24 Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր նոր «ընկերոջը»