Մեքսիկայի նախագահը հաստատել է, որ հրաժարվել է վճարել ԱՄՆ-ի սահմանին «Թրամփի պատի» կառուցման համար

03:44 • 12.01.17

Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նետոն հայտարարել է, որ երկրի իշխանությունները չեն վճարի ԱՄՆ-ի հետ սահմանին պատի կառուցման համար, հաղորդում է Reuters-ը:

Բացի այդ, Մեքսիկայի նախագահն ընդգծել է, որ Մեքսիկայի իշխանությունները մտադիր են պահպանել ներգթյալների դրամական փոխանցումները:

Նախօրեին ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ պլանավորում է երկարաձգել Մեքսիկայի հետ հարավային սահմանին պատի կառուցումը: