ՀՀԿ անդամները շտապում են խորհրդի նիստին (տեսանյութեր)

20:14 • 26.01.17

 

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստին քիչ հետո կհաջորդի կուսակցության խորհրդի նիստը, որի ընթացքում կհաստատվի խորհրդի նոր կազմը:

Խորհրդի անդամ ՀՀԿ-ականներն արդեն իսկ ներկայացել են՝ մասնակցելու նիստին: Սյունիքի մարզի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ով լրագրողների հարցին, թե ճի՞շտ է, որ լքում է ՀՀԿ-ն, պատասխանեց, թե «նման բան ասողները գլուխները պատին են տալիս»:

Նիստին մասնակցում է նաև Գագիկ Բեգլարյանը, ում անունը ևս շրջանառվում է ՀՀԿ-ն լքողների ցանկում:

Նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանը ևս ներկայացել է՝ մասնակցելու նիստին: Լրագրողները գործարարից հետաքրքրվել են՝ մասնակցելո՞ւ է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, վերջինս պատասխանել է, որ դեռ որոշում չի կայացրել:

Իսկ եթե առաջարկ ստանա, կհամաձայնի՞ հարցին՝ պատասխանել է. «Աղջիկ ջան, դու էս դարից չե՞ս»։

ԳԽ նիստին մասնակցելու են ժամանել գեներալ Մանվել Գրիգորյանը և Սեյրան Սարոյանը ևս: